Արցախում հրամանատարական հավաքներ են անցկացվել

Համաձայն ՊԲ-ի 2018թ. ուսումնական տարվա պատրաստության պլանի՝ ՊԲ միավորումների և կենտրոնական ենթակայության զորամասերի գումարտակների, ինչպես նաև հրետանային և ՀՕՊ դիվիզիոնների հրամանատարների ու նրանց տեղակալների հետ հուլիսի 23-27-ը անց են կացվել հրամանատարական հավաքներ, որոնց նպատակն էր բարձրացնել վերոնշյալ օղակի սպաների տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հավաքների մեկնարկին մասնակիցներին հանդիպել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը՝ մասնակիցների ուշադրությունը հրավիրելով բոլոր այն հարցերի վրա, որոնք առնչվում են վերոնշյալ սպայակազմի առօրյա գործունեությանը, մարտի նախապատրաստման ու վարման, փաստաթղթեր մշակման, ստորաբաժանումների ղեկավարման և համակողմանի խնդիրներին:
Հավաքի մասնակիցների հետ մարտավարական ու մասնագիտական տարբեր թեմաներով դասախոսություններ ու գործնական պարապմունքներ են անցկացրել նաև ՊԲ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչները՝ հատուկ ուշադրություն դարձնելով կրակային, ֆիզիկական և տեխնիկական պատրաստության առարկաներին: Հավաքի մասնակիցները մարտավարամասնագիտական առարկաներից հանձնել են ստուգարքներ, որոնց հետևել ու անհրաժեշտ մեթոդական օգնություն են ցուցաբերել բանակի շտաբի համապատասխան բաժինների ու ծառայությունների պետերը: Հավաքների ավարտին իրականացվել է արդյունքների ամփոփում, վեր են լուծվել 5-օրյա պարապմունքների ընթացքում իրականացված աշխատանքներն ու արձանագրված արդյունքները, անդրադարձ է կատարվել անցնող ուսումնական փուլի ընթացքում տեղ գտած թերացումներին ու բացթողումներին, որոնց վերաբերյալ ՊԲ հրամանատարությունը տվել է համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Իրանի նախագահը ներողություն է խնդրել հարևան երկրներից հրթիռային հարվածների համար Երևանում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ Ամեն ինչ արել են, որ Արտաշատի դեպքը չկրկնվի Ինչ-որ մի շատ լավ տեղեկացված աղբյուր ինձ հուշում է, որ այս պահին իրական թվերը հետևյալն են Մերձավոր Արևելքից ՀՀ վերադարձողներին կտրամադրվի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում Թուրքիան հետևում է Իրանի վրա հարձակումներին․ Էրդողան Երևանը պետք է զգոն լինի, պատրաստ՝ Հարավային Կովկասում զարգացման ամենաբարդ սցենարներին․ Գևորգյան Երբ Փաշինյանը մտել է Յոթ Վերք, հավատացյալների մի մասը դուրս է եկել եկեղեցուց Սերբիան ՆԱՏՕ-ի ու ամերիկյան ուժերի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ Ինչի՞դ է պետք նման ստոր, անիմաստ, խաբեությամբ ձեռք բերված հաղթանակն ու երերուն իշխանությունը․․․ ԱՄՆ-ն ու Իսրայելը համատեղ հարվածներ են հասցրել Թեհրանի օդանավակայանին Հայաստանի առևտրում Իրանի մասնաբաժինը. թվեր և հիմնական ապրանքատեսակներ․ Sputnik Արմենիա Ողբերգական դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանը սպառնում է հարվածել Իրաքի քրդերին Հայաստանը` համաշխարհային ֆինանսական շուկաների մաս. ինչ կտա Ամերիաբանկի ընդգրկումը FTSE 100 ինդեքսում (տեսանյութ) Ցեղասպանության թանգարանի տնօրենը համարձակվել է Վենսի հետ Արցախից խոսել, նրան որոշել են ազատել պաշտոնից. «Հրապարակ» Իրանի թուլացումը Հայաստանի համար կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ․ գնդապետ Մախսուդյան Ձորաղբյուրում ճակատ ճակատի բախվել են «Chevrolet»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներ Հավիտենական կյանքը, որպես մեր հայեցակետ, պահանջում է ճանապարհ և ճշմարտություն․ Տեր Ռուբեն 22-ամյա վարորդը «Toyota Camry»-ով մխրճվել է «Shacman» մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ Տարան-տարան․ Ինտերը շարունակում է զարգացնել երաժշտական ճաշակը Մխիթարյանի շնորհիվ Էդուարդ Սպերցյանը գաղտնի երկարաձգել է պայմանագիրը Սպասվում են տեղումներ Դուբայի օդանավակայանները մասնակի վերսկսել են աշխատանքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am