Հիմնադիր խորհրդարանի և Սասնա Ծռեր խմբավորման հայտարարությունը Ռ․Քոչարյանի կալանավորմանը Արցախի վարչախմբի արձագանքի առթիվ

իմնադիր խորհրդարանի քարտուղարության և Սասնա ծռեր խմբավորման հայտարարությունը Ռ. Քոչարյանի կալանավորմանը` Արցախի տեղական վարչախմբի արձագանքի առթիվ Արցախում դեռևս իշխող տեղական վերնախավը բողոքով և վրդովմունքով, իսկ իրականում թաքուն սպառնալիքով  է արձագանքել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման լուրին: Չհամարձակվելով ուղղակիորեն իր անունից ընդդիմանալ, Արցախի տեղական իշխանությունը այս փուլում գործի է լծել տեղի խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներին, որոնցից որոշները Քոչարյանի կալանավորումը որակում են «շատ բացասական»,  համարելով, որ այն «ներքաղաքական շատ լուրջ ընդվզումների կարող է հանգեցնել» և «կարող է նոր խնդիրներ առաջ բերել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»: Ակնհայտ է, որ Արցախի տեղական իշխանությունները եղել են իրենց երևանյան տանիքի և վերջինիս մոսկովյան տանիքի դրածոները: Երևանյան տանիքի փլուզումից և Արցախում ժողովրդական բողոքի օջախների ձևավորումից հետո դժվար է պատկերացնել, որ տեղական վերնախավը կհամարձակվեր բողոքի ձայն բարձրացնել Քոչարյանի կալանավորման դեմ, եթե չլիներ վերին տանիքի դրդումը: Թեև Քոչարյանի «արցախցի» լինելու հանգամանքի շահարկումը, արցախցիների զգացմունքները գրգռելու ու այդ միջոցով  հակահեղափոխություն իրականացնելու և Հայաստանի գաղութային վարչախմբի վերադարձը ապահովելու պատրանքները դատապարտված են ձախողման, այնուամենայնիվ անհրաժեշտ է խիստ զգաստլինել։ Այս առումով էական անելիք ունեն Արցախի մեր հայրենակիցները և քաղաքական առողջ խմբավորումները: Բոլորի, ներառյալ արցախցիների համար, պարզ է, որ Արցախում շարունակվող անտանելի պայմանները արմատավորվել են այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանը Ստեփանակերտում զբաղեցրել է ամենապատասխանատու պաշտոններ, և դրանք խորացել են, երբ նա զավթեց իշխանությունը Երևանում: Բոլորը, ներառյալ արցախցիները, չեն կարող մոռանալ, որ Ռոբերտ Քոչարյանը 2001թ. ընդունել էր Քիվեստյան համաձայնագիրը, որը նախատեսում էր ազատագրված բոլոր շրջանների հանձնում Ադրբեջանին, բացառությամբ՝ մի նեղ միջանցքի, ինչպես նաև Նախիջևանի ֆիզիկական հաղորդակցման ապահովում Ադրբեջանի հետ: Ոչ ոք չի կարող առ ոչինչ անել Ռոբերտ Քոչարյանի 2006թ. սեպտեմբերի 28-ին «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում արտահայտած հետևյալ միտքը. «Ղարաբաղի վարչական սահմաններից դուրս կան հողեր, որոնք գրավված են հայկական ուժերի կողմից: Բազմիցս ասել ենք, որ բացի Հայաստանի և Ղարաբաղի միջև գտնվող Լաչինի նեղ հողաշերտից, մենք պատրաստ ենք քննարկել տարածքները Ադրբեջանին վերադարձնելու պայմանները»: Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը և Սասնա ծռեր խմբավորումը վստահ են, որ ոչ միայն «արցախցի լինելու գործոնի» շահարկումը որևէ ազդեցություն չի կարող ունենալ Արցախում բնակվող մեր հայրենակիցների վրա, այլև, ընդհակառակը, հենց իրենք կխեղդեն այդ սադրանքը սաղմի մեջ: Այս առումով, մենք առաջին քայլերն ակնկալում ենք Արցախում նոր ձևավորված քաղաքացիական և ազգային խմբավորումներից: Հիմնադիր խորհրդարանի քարտուղարություն Սասնա ծռեր խմբավորում

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am