Ռոբերտ Քոչարյանի արձակած՝ ռազմական հեղաշրջման՝ «N0038» հրամանը

Սույն նյութը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի 2009 թվականի դեկտեմբերի 15-ի համարում, գրում է Armtimes.com-ը: «Օրերս մեր տրամադրության տակ հայտնվեց սենսացիոն մի փաստաթուղթ: Խոսքը 2008-ի փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության այն ժամանակվա նախարար Միքայել Հարությունյանի արձակած «N0038» հրատապ հրամանի քաղվածքի մասին է, որն ուղարկվել է ՀՀ ՊՆ տարբեր ստորաբաժանումներին: Դրանում մասնավորապես ասվում է. «Սահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով, ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ` ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը ս.թ. փետրվարի 23-ին, ժամը 18:00-ից տեղափոխել զորանոցային վիճակի` մինչև հատուկ կարգադրության ստացումը: ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծել սպայական խմբեր, որոնց զինել տաբելային զենքով: Երևան քաղաքի կայազորի պետ` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Յու. Խաչատուրովի աշխատանքն ապահովելու նպատակով ստեղծել կայազորի պետի վարչակազմ, նշանակելով` - կայազորի պետի առաջին տեղակալ-շտաբի պետ` ՀՀ զինվորական կոմիսար գեներալ-մայոր Կ. Քոչունցին, - կայազորի պետի տեղակալ` ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Ա. Փայտյանին, - կայազորի պետի տեղակալ հատուկ հանձնարարությունների գծով` ՀՀ ԶՈւ հետախուզության վարչության պետ գնդապետ Ա. Կարապետյանին, - կայազորի պետի օգնական հատուկ հանձնարարությունների գծով` ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության եւ ռեժիմի վարչության պետի տեղակալ գնդապետ Հ. Կարապետյանին, - կայազորի պետի տեղակալ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով` ՀՀ ՊՆ ԱՀՏԱ վարչության պետի տեղակալ գնդապետ Ս. Առուշանյանին, - կայազորի պետի տեղակալ թիկունքի գծով` ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության պետ գեներալ-մայոր Տ. Գասպարյանին, - կայազորի պետի տեղակալ սպառազինության գծով` ՀՀ ՊՆ սպառազինության վարչության պետ գեներալ-մայոր Մ. Չիլինգարյանին, - կայազորի պետի օգնական իրավական աշխատանքի գծով` ՀՀ ՊՆ վարչական ապարատի իրավաբանական վարչության պետ Ս. Սեդրակյանին, - կայազորի կապի պետ` ՀՀ ԶՈւ ԳՇ կապի եւ ԱԿՀ վարչության պետի տեղակալ գնդապետ Գ. Զաքարյանին, - կայազորի ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության ծառայության պետ` ՀՀ ԶՈւ ԳՇ ՌՔԿՊ զորքերի վարչության պետ գնդապետ Ս. Արզումանյանին, - կայազորի բժշկական ծառայության պետ` ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ բ/ծ փոխգնդապետ Ա. Փարսադանյանին: Երևանի կայազորի պետի աշխատանքային տեղը որոշել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի մասնաշենքում: Հրամանը հասցնել ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալներին, իրենց մասով` ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների պետերին, ՀՀ զինվորական կոմիսարին, ՊԲ-ի, ԲԿ-ների, զորամասերի հրամանատարներին, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետին, անձնակազմին»: ՀՀ Սահմանադրության 8.2 հոդվածը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»: Ուստի, կարող ենք ասել, որ Միքայել Հարությունյանի հրամանով սպաներից կազմված զինված խմբերը գործնականում նախատեսված են եղել Հայաստանում ռազմական հեղաշրջում իրականացնելու համար, ինչը հետագայում իրագործվել է Մարտի 1-ին: Հիշեցնենք, որ 2008-ի փետրվարի 23-ին Ռոբերտ Քոչարյանի մոտ տեղի են ունեցել ուժային կառույցների ղեկավարների և ՀՀ ՊՆ հրամկազմի հետ անցկացված հայտնի խորհրդակցությունները: Եվ ստացվում է, որ Միքայել Հարությունյանն իր վերը բերված հրամանն արձակել է հենց այդ խորհրդակցություններից հետո: Ուշագրավ է, թե ինչ անվանում է տրվել հեղաշրջում իրագործել պատրաստվող զինված խմբավորումների կառավարման կենտրոնին` «Երևանի կայազորի պետի վարչակազմ», որի ղեկավարումը, ինչպես բխում է վերը բերված քաղվածքից, հանձնարարվել է այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ և Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովին: Մինչև այս փաստաթղթի ի հայտ գալն, արդեն իսկ հայտնի էր, որ Մարտի 1-ին ՀՀ կառավարության շենքում ժամը 18.00-ին անցկացված խորհրդակցության ժամանակ, որը վարել է Սերժ Սարգսյանը, Երևանի կենտրոնում երեկոյան անցկացվելիք ռազմական գործողությունների պլանը ներկայացրել է հենց Յուրի Խաչատուրովը»,- գրում է կայքը: Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում:

դիտվել է 135 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am