Ռոբերտ Քոչարյանի երկու մարմինները

15 դարի Անգլիայում թագավորի գործունեության և սեփականության խնդիրները կանոնակարգելու համար առաջացավ իրավական մի ձևակերպում թագավորի «երկու մարմինների» մասին: Թագավորն ունի երկու մարմին, որպես մարդ` «բնական մարմին» և որպես միապետ` «քաղաքական մարմին»: Այդ մարմինների հարաբերությունները կարևոր պետական և իրավական խնդիրների լուծման համար էր, ինչպիսին են, օրինակ, հարկային պարտավորությունները, սեփականության և ժառանգականության հարցերը և այլն: Օրինակ, թագավորի սեփականություն, որը պատկանում էր նրան որպես թագավորի, անձեռնմխելի էր ու այլ դրույքաչափով էր հարկվում, իսկ այն ունեցվածքը, որը նրան պատկանում էր որպես անձ` այլ: Այսօր նույնպես Անգլիայի թագուհին օրենքով անսխալական է համարվում: Նման ձևակերպումների պատճառով է անգլիական դատական համակարգը զարգացել: Անգլիայի թագավորի որոշումները, որպես թագավոր, անսխալական էր, սակայն որպես մարդ կարող էր և սխալական լինել: Նույնը վերաբերում է Հռոմի պապի անսխալականությանը: Նա անսխալական է, երբ պաշտոնապես հանդես է գալիս որպես պապ, իսկ որպես մարդ կարող է և սխալական լինել: Մյուս կարևոր հասկացությունը թագավորի «անմահ» լինելն է: Դա նշանակում է, որ թագավորը որպես մարդ մահկանացու է, սակայն որպես ինստիտուտ` անմահ է ու անմահ ու անսխալական են նրա որոշումները և պարտադիր հաջորդների համար: Այսինքն «անմահությունը» վերաբերվում է թագավորի որոշումներին: Եվ կարևոր չէ, թե երբ է այդ որոշումը կայացվել` 5 տարի առաջ, թե` 500: Դա էլ դատական համակարգի նախադեպային իրավունքի հիմքն է: Դա է պետության իրավական հիմքն է ու չի կարելի կասկածի տակ դնել դրանց իրավական լինելը, սակայն կարող են փոխվել նոր որոշումներով: Հակառակ դեպքում կարող է փլուզվել ողջ իրավական համակարգն ու պետական ինստիտուտները: Ահա այս կատեգորիաներն են հիմք հանդիսացել նաև Սահմանադրության մեջ հայտնված նախագահի իմունիտետը որպես նախագահ հանդես գալու ժամանակ կատարած գործողությունների համար: Հիմա գամ Քոչարյանի «մարմիններին»: Քոչարյանի որոշումները որպես նախագահ անսխալական են, եթե այն սխալ չի ճանաչվել համապատասխան պրոցեդուրաներով, սակայն նա կարող է սխալական լինել, երբ հանդես է գալիս որպես մասնավոր անձ: Սա ես Քոչարյանի համար չեմ գրում, այլ Քոչարյանի առիթով, որպեսզի հասկանալի լինի նրա փաստաբանի այսօրվա ասածները, որն որպես իրավաբան, որքան հասկացա, լավ պատրաստված է: Խնդիրը պետական ինստիտուտներին է վերաբերում, այլ ոչ թե կոնկրետ անձին: Անգլիան իր իրավական համակարգի շնորհիվ էր ժամանակին համար մեկ համաշխարհային տերություն դարձել, չնայած որ այդ ընթացքում բավականին անհաջող ու հանցավոր միապետներ էլ է ունեցել: Քոչարյանի առիթով մենք պետք է լուծենք երկրի ղեկավարի ինստիտուտի իրավական խնդիրները՝ հանուն ապագայի, այլ ոչ թե հանուն անցյալի: Կարճ ասած, Քոչարյանը պետք դատվի որպես «բնական մարմին», այլ ոչ թե որպես «քաղաքական մարմին», իսկ դրա համար այլ հոդվածներ կան, դա պետականության խնդիր է: Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am