Կոտրեք կարծրատիպերը, հայտնաբերեք այնպիսի բաներ, որոնք մյուսները չեն նկատել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 28-ի երեկոյան մասնակցել է «Սեւան ստարտափ սամմիթ 2018»-ի փակման արարողությանը: Մինչ այդ, նախագահ Սարգսյանը կազմակերպիչների եւ մի խումբ մասնակիցների ուղեկցությամբ շրջայց է կատարել տարածքում, ծանոթացել ստեղծված ճամբարային պայմաններին, տեղեկացել մեկշաբաթյա միջոցառման ընթացքում ստարտափների համար կազմակերպված ուսուցողական նախագծերի ու մրցույթների, ինչպես նաեւ առաջիկա ծրագրերի ու նախաձեռնությունների մասին։ Այնուհետեւ Հանրապետության նախագահը երեկոյան խարույկի շուրջ անմիջական զրույց է ունեցել միջոցառման մասնակիցների հետ։ Նա նշել է, որ եկել է հանդիպելու 21-րդ դարի առաջնորդների հաջորդ սերնդի հետ, քանի որ 21-րդ դարում երկրների զարգացման հիմնական ռեսուրսը գիտելիքն ու գաղափարները, ստարտափներն ու հավելվածներն են։ Դիմելով ներկա երիտասարդներին՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Երազեք համարձակ։ Երբ մեծ երազանք եք ունենում, մեծ ծրագրեր եք կազմում ու համառորեն աշխատում, անպայման հասնում եք այդ երազանքին։ Կոտրեք կարծրատիպերը, հայտնաբերեք այնպիսի բաներ, որոնք մյուսները չեն նկատել։ Ազատ եղեք ձեր մտածողության մեջ ու ձեր պատկերացումներում, եղեք ստեղծագործ եւ մի վախեցեք ոչ մի բանից։ Միշտ հիշեք, որ եթե հավատաք ինքներդ ձեզ, առաջ շարժվեք դեպի ձեր նպատակը, կդառնաք այն, ինչ ցանկանում եք լինել»։ Նա նաեւ պատասխանել է մասնակիցների մի շարք հարցերին։ Փակման արարողության ժամանակ նախագահ Սարգսյանը ողջունել է «Սեւան ստարտափ սամմիթ»-ի կազմակերպումը եւ մաղթել, որ այն համաշխարհային նշանակություն ձեռք բերի՝ Հայաստանում համախմբելով նորարարական տեխնոլոգիաներով ու գաղափարներով հետաքրքրվողներին՝ ամբողջ աշխարհից։ Նախագահը հայտարարել է, որ ստարտափների համար նախատեսված մրցանակներին հաջորդ տարի կավելանա եւս մեկ՝ Հանրապետության նախագահի մրցանակ, ինչպես նաեւ հատուկ մրցանակ՝ կազմակերպիչների համար։ Նա նաեւ պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել միջոցառման անցկացմանը։ «Սեւան ստարտափ սամմիթ»-ի նպատակը ստարտափների եւ ներդրողների միջեւ կապերի հաստատումն է եւ փոխգործակցության նոր ուղիների հայտնաբերումը: Այս տարի միջոցառմանը մասնակցել է շուրջ 1000 ձեռներեց 35 երկրից, այդ թվում՝ 120 ստարտափ թիմ, ներդրող, վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչ, մենթոր, բիզնես փորձագետ։  

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am