Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի նվազումը հանգեցրել է ոռոգման լուրջ խնդիրների

Արարատյան արտեզյան ավազանից տարեկան միջին ջրառը հորատանցքերով 1984թ. դրությամբ կազմել էր միջինը 34.7 խմ/վրկ կամ 1մլրդ 94 մլն խմ/տարի, որն էլ իրավասու պետական մարմնի կողմից անսահմանափակ ժամանակահատվածի համար սահմանվել էր որպես օգտագործման` թույլատրելի միջին տարեկան ջրաքանակ: Սա պայմանավորված էր նրանով, որ այս ջրաքանակի օգտագործման դեպքում չի խախտվում Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային պաշարների հաշվեկշիռը: Իսկ վերջին 15 տարիների ընթացքում հարթավայրում հորատանցքերով ջրառը կազմել է շուրջ 55 խմ/վրկ, որը թույլատրելի միջին ջրաքանակը գերազանցել է մոտ 21 խմ/վրկ-ով, կամ 650 մլն խմ/տարի: 55 խմ/վրկ ջրաքանակից միայն ձկնաբուծության նպատակով ջրառը կազմել է 35 խմ/վրկ կամ 1100 մլն խմ/տարի: Ձկնաբուծական տնտեսությունների թույլատրելի ջրառը չպետք է գերազանցեր 12 խմ/վրկ, այնինչ ջրառը սահմանվածից 23 խմ./վրկ-ով ավելին է, որը տարեկան կտրվածքով կազմում է մոտ 720 մլն խմ/տարի: Արարատյան հարթավայրի (Արարատի և Արմավիրի մարզեր) տարածքում գործող 903.5 կմ բաց դրենաժային ցանցերից 185 կմ հատվածը ծառայում է տարածքի ձկնաբուծական տնտեսությունների հետադարձ ջրերի տեղափոխման համար, որը հանգեցրել է ցանցերում ջրի մակարդակի և հարակից տարածքների գրունտային ջրերի մակարդակի բարձրացմանը, հողերի գերխոնավացմանը, բնակավայրերի տարածքների ջրակալմանը, հողերի աղակալմանը և ալկալիացմանը, դրենաժային ցանցերի աշխատունակության խաթարմանն ու, վերջին հաշվով, գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության անկմանը: Վերջին 15 տարիների ընթացքում ձկնաբուծական տնտեսությունների կողմից ստորերկրյա ջրերի անխնա օգտագործման արդյունքում Սևջուր գետի հոսքը ներկայումս կազմում է առավելագույնը 0.5խ.մ/վրկ, այն դեպքում երբ 1991-1992 թթ. այն կազմել է 20-22 խ.մ/վրկ և մինչև 2004թ. 8-10 խ.մ/վրկ: 1983 թվականի գույքագրման տվյալներով 44 համայնքներում դրական ճնշում ունեցող հորատանցքերի իշխման տակ գտնվող տարածքները կազմել են 32.7 հազ.հա, 2013թվականի տվյալներով դրական ճնշում ունեցող համայնքների թիվը կազմել է 13 համայնք 10.2 հազ. հա տարածքով: Մինչև 2000թ. Սևջուր գետից Արևշատի և Ռանչպարի պոմպակայաններով Ստորին-Հրազդանի ջրանցք է մղվել շուրջ 90 մլն խ.մ. ջուր և Սևանա լճից օգտագործվել է ընդամենը 5-10 մլն խ.մ. ջուր: Արևշատի պոմպակայանը, գետի ելքերի բացակայության արդյունքում, սկսած 2004թ, չի շահագործվում, իսկ Ռանչպարի պոմպակայանով 2017թ. Ստորին-Հրազդանի ջրանցք է մղվել ընդամենը 8.մլն խ.մ և Սևանա լճից օգտագործվել է շուրջ 80 մլն խ.մ. ջուր: Նախկինում Սևջուր գետից 3 պոմպակայանների և երկու ինքնահոս ջրանցքների միջոցով ոռոգվել են շուրջ 6000 հա հողատարածքներ, ներկայումս ոռոգվում է ընդամենը մոտ 2000 հա: Արմավիրի տարածաշրջանի Զարթոնք, Արտաշար, Եղեգնուտ, Երասխահուն և Վարդանաշեն համայնքների շուրջ 1500 հա հողատարածքների ոռոգումը խիստ վտանգված է և հրատապ խնդիր է՝ հորատել 12 և վերականգնել ևս 12 խորքային հորեր: Նախագծային փաստաթղթերն առկա են, հայտարարվել է մրցույթ, շահող կազմակերպությունները հայտնի են, պահանջվող 665.8 մլն դրամ միջոցների բացակայության պատճառով աշխատանքներն առայժմ չեն իրականացվում: Իր երկշաբաթյա աշխատանքի ընթացքում՝ այսօր ևս՝ արդեն երրորդ անգամ, Արմավիրի մարզի նշված տարածաշրջան է այցելել Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների ընկերակցությամբ։ Կոմիտեի ղեկավարը հանդիպումներ է ունեցել ջրօգտագործողների, ՋՕԸ պատասխանատուների, համայնքների ղեկավարների հետ, ներկայացրել ստեղծված իրավիճակի կարգավորման հրատապ և հետագա ուղիները, լսել ոռոգման ջրի հետ կապված՝ գյուղացիների մտահոգություններն ու վստահեցրել, որ եղած ջուրը խելամիտ կօգտագործվի և արդար կբաշխվի, կբացառվեն նախկին բացթողումները։   ՀՀ ԷԵԲՊՆ ջրային կոմիտեի լրատվական ծառայություն

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am