ՀՅԴ-ն կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

«ՀՅ Դաշնակցությունն անպայման մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին»,-հայտարարել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Եղիազարյանը: Նրա փոխանցմամբ, կուսակցությունը մասնակցելու է ինքնուրույն՝ առանց որևէ դաշինքի (նման քննարկում կամ բանակցային գործընթաց անգամ չի եղել):
«Մասնակցելու է վճռական, համայն հայության մայրաքաղաք Երևանի ու երևանցու շահերից բխող իրատեսական հստակ ծրագրով։ Թեկնածուների ու ծրագրի վերաբերյալ՝ կհայտարարվի ժամանակին։