«Գոռում էին՝ «Մանվե՜լ»». Վիկտոր Սողոմոնյան

«Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրություններում պարտվել է եւ փորձել է «Երկրապահ կամավորականների միությանը» ներքաշել քաղաքական պայքարի մեջ: Հարթակին կանգնած նրա թիմակիցները գոռում էին՝ Մանվել-Մանվել…Գագիկ Մելքոնյանի անունն էլ էր հնչում:Հետո կազմակերպվել են զանգվածային անկարգություններ, որոնք թավշյա հեղափոխություն չէին: Դրանք անկարգություններ էին, որոնց արդյունքում զոհվեց տասը մարդ: Հիմա, որպեսզի արդարացվի այն, ինչ այդ օրերին արվել է ընդդիմության կողմից, պատմությունը վերաշարադրում են: Ասում են, թե Տեր-Պետրոսյանը հաղթել էր իր թիմակիցների հետ: Ասում են, թե նրա թիմակիցները ոչ թե անկարգություններ էին կազմակերպել, այլ ժողովրդի պայքարը»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Մարտի մեկի գործի շրջանակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը, ասաց նրա գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը: