Արտակարգ դեպք Շիրակի մարզում . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուիսի 28-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է սստացվել, որ Գյումրի քաղաքի Սևերսկի կոչվող թաղամաս տանող ճանապարհին ավտոմեքենա է վառվում, որը բեռնված է անասնակերով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 32 մարտական ջոկատով: Փրկարարները մարել են Խաչատուր Մխիթարյանին պատկանող ԶԻԼ-130 մակնիշի 46 ՍՏ 839 համարանիշի ավտոմեքենայի բեռնախցիկում առաջացած հրդեհը, որտեղ բեռնված է եղել 150 հակ անասնակեր: Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի և դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ոստիկանության Մուշի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարներն ու տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի