Կարծում եմ՝ մեղավորները գտնվում են դատախազությունում, ՀՔԾ-ում. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

«ՀՀ երկրորդ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց հուլիսի 26-ին, նա հրավիրվեց որպես վկա, բայց առաջին իսկ պահից ասացին, որոշել են մեղադրանք առաջադրել, հարցաքննել որպես մեղադրյալ: Մենք խոսում ենք ոչ թե Ռոբերտ Քոչարյանի գործի մասին, այլ մի գործի մասին, որը մի ամբողջական գործ է՝ սկսած մարտի 1-ի իրադարձություններից մինչեւ օրս: Այդտեղ եւ մարտի 1-ի իրադարձություններն են, եւ այլ իրադարձություններ են, որոնցով բազմաթիվ քրգործեր են անջատվել, մարդիկ են դատապարտվել: Մեզ համար որպես ելակետ հանդիսանալու է ՀՔԾ-ի հուլիսի 3-ի հաղորդագրությունը, որն իրավունք ունենք վերլուծելու: Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց հուլիսի 26-ին: Նրան հրավիրել են որպես վկա, բայց անմիջապես մեղադրանք են առաջադրել: Դրանից հետո նա ցուցմունք չի տվել, թեեւ մենք պատրաստվել էինք ցուցմունք տալու: Ռոբերտ Քոչարյանը ծանոթանում էր մեղադրանքի բովանդակությանը, ես չէի ծանոթանում, որովհետեւ երբ հայտարարվեց, որ ցուցմունք չի տալու, ինձ մեղադրանքի բովանդակությունը չէր հետաքրքրում: Մտածում էի, դուրս կգամ, կծանոթանամ: Կարծում էի, որ կկալանավորեն: Քննիչներից մեկը վերցրեց Քոչարյանի փոքրիկ ցուցմունքը՝ մոտ 17-18 տող, դուրս եկավ սենյակից: Մի քանի րոպեից վերադարձավ եւ բերեց որոշում՝ խափանման միջոցը կալանավորում ընտրելու մասին: Մտածում էի՝ կձերբակալեն: Տվեցին 136 էջանոց տրցակը, որոշումը եւ ասացին՝ ազատ եք»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը: «Անսպասելիորեն նույն օրը երեկոյան 21.35-ին իրեն ծանուցել են, որ խափանման միջոցը որոշելու դատական նիստը նշանակված է նույն օրը 22.00-ին: Ռուբեն Սահակյանի խոսքով, պարզվել է, որ Ռոբերտ Քոչարյանը չէր ծանուցվել նիստի մասին: Նա նշեց, որ գործի նյութերին ծանոթանալու համար իրեն առնվազն 1 օր ժամանակ է պետք, ուստի միջնորդել են, որ իրենց ժամանակ տրվի, սակայն դատավորը մերժել է:Ժամը 01.30-ին քննչական խումբը բերեց որոշում՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: Այսինքն որոշեցին արդեն կալանավորել: Չկալանավորեցին, առավոտյան Ռոբերտ Քոչարյանը եկավ նիստին»,ասաց նա: Ռուբեն Սահակյանը ընդգծեց, որ այն, որ դատարանը նման հապճեպությամբ է գործում, ազդակ էր, որ Քոչարյանին կալանավորելու են, որ չի բավարարվելու գրավի միջնորդությունը. «Հստակ էր, որ սա պատվեր է, որը պետք է կատարվի, ում կողմից է պատվերը, բնական է, ես չեմ կարող ասել, ենթադրել կարող եմ, բարձրաձայնել՝ ոչ: Ես կարծում եմ, որ մեղավորները գտնվում են Գլխավոր դատախազությունում, ՀՔԾ-ում»,-ասաց պաշտպանը: «Եթե մարդուն մեղադրում ես, ապա մեղադրիր օրենքի շրջանակներում, եթե ուզում ես կալանավորել, ապա բարի եղիր օրենքի տառին համապատասխան կազմակերպիր քո գործողությունները: Եթե մարդը կատարել է մեղմ արարք, ավելի խիստ պատասխանատվություն մի առաջարկիր: Դա եղել է եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, եւ Ռոբերտ Քոչարյանի, եւ Սերժ Սարգսյանի օրոք: Թավշյա հեղափոխությունից հետո փաստաբաններս մեծ հույսեր ստացանք, որ ինչ-որ բան փոխվելու է: Արդեն համոզված եմ, որ նման հույս ունենալ չի կարելի, չի լինելու, եթե վարչապետը ձեռքը չդնի սեղանին ու ասի՝ էս ինչ եք անում, ես եկել եմ, որ ժողովուրդը հավատա ինձ, իսկ դուք դանակ եք խրում իմ թիկունքից»,-հայտարարեց Ռուբեն Սահակյանը:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am