Իրավական վեճեր Քոչարյանի շուրջ

«Մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու հարցում շտապողականություն չկա,- գտնում է ՀԱԿ իրավական հարցերով խորհրդատու Արմեն Խաչատրյանը, որը տարիներ շարունակ զբաղվել է Մարտի մեկի եւ քաղբանտարկյալների խնդիրներով,- 10 տարին արդեն բավարար ժամանակ էր, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեր եւ կալանավորման որոշում կայացվեր։ Բացակայել է քաղաքական կամքը, բայց այսօր նոր կառավարությունը հստակ եւ սկզբունքային դրսեւորում է այդ քաղաքական կամքը։ Ունեմ հստակ տպավորություն, որ ՀՔԾ-ն ունի բավարար հիմքեր մեղադրանք առաջադրելու եւ անհապաղ կալանավորման միջնորդություն ներկայացնելու համար։ Քրեական դատավարության օրենսգիրքն էլ չի արգելում առանց ժամային սահմանափակման կալանավորման միջնորդություններ ներկայացնել դատարանին, ուստի ՀՔԾ-ն, ինչպես կասեր դասականը, օրենքի տառին համապատասխան իրացնում է իր գործառույթները։ Ծանուցման հետ կապված չեմ կարծում, որ խնդիր կա։ Միգուցե պաշտպանվող կողմն անհրաժեշտություն ուներ մինչեւ առավոտյան 11-ը հետաձգել կալանքի միջնորդության քննությունը, ինչպես իրենք են ասում՝ գործի նյութերին ծանոթանալու համար»։ Իրավական վեճը Քոչարյանի անձեռնմխելիության եւ մեղադրանքի շուրջ սկսվել է Մարտի մեկով քրեական հետապնդում սկսելու առաջին իսկ պահից։ Արդյոք կարելի՞ է մարդու արարքը որակել մի հոդվածով, որն ընդունվել է այդ արարքը կատարելուց հետո։ Այս հարցը բարձրացավ դեռեւս պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մեղադրանքի հետ կապված։ 2008թ. մարտի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքում չի եղել այդ հոդվածը, հետեւաբար՝ Միքայել Հարությունյանին չի կարող առաջադրվել այնպիսի մեղադրանք, որն արարքի կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Փաստաբան Նորայր Նորիկյանն էր այս համոզմունքը հայտնել։ Արմեն Խաչատրյանը կարծում է, որ հանցակազմի պահով «ֆանտաստիկ դիպուկ է գործել հատուկ քննչականը։ Սպանությունների անմիջական կատարողների, ապօրինի հրաման կատարողների, իշխանության յուրացման եւ այլնի մասին դեռ խոսք չկա։ Խոսքը սահմանադրական կարգը բռնի ուժով տապալելու մասին է՝ ներգրավելով զինուժը։ Ես վստահ եմ, որ ՀՔԾ-ն չէր անի մի գործողություն, որը հետագայում իրավական շահարկումների առարկա կդառնար, ընդհուպ միջազգային դատական ատյաններում։ Կա հանցակազմ, որը եղել է նաեւ նախկին ձեւակերպման մեջ։ Կոնկրետ մարդիկ կատարել են գործողություններ, որոնք որակվում են որպես սահմանադրական կարգի տապալում։ Այս հանցակազմը չի փոխվել։ Մի պրակտիկ օրինակ՝ մարդը հանցագործություն է կատարել, փախուստի է դիմել, նրան հայտնաբերում են, երբ Քրեական օրենսգիրքը փոփոխված է։ Ի՞նչ անեն, ասեն՝ շնորհակալությո՞ւն, դուք գնացեք, որովհետեւ հոդվածի թիվը փոխվե՞լ է։ Հոդվածը չէ, արարքի նկարագրությունը չէ, հոդվածի թիվը… Հանցագործությունը կատարված է, հանցակազմը նկարագրված է թե՛ նախկին, թե՛ 2009 թ․ օրենսգրքում։ Վարույթ իրականացնող մարմինը գնահատել է ենթադրյալ հանցագործության արարքը եւ համապատասխան որակում է տվել Քրօր․ հոդվածով։ Թե՛ նախկին օրենսգրքի 308 հոդվածով, որով Քոչարյանը ժամանակին մեղադրում էր ընդդիմությանը սահմանադրական կարգը տապալելու մեջ, թե՛ այսօր 300․1 ցուցիչ հոդվածով նույն հանցակազմն է։ Միջազգային կազմակերպությունների պահանջով փոխվեց դիսպոզիցիան», – ասում է նա։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Թրամփի հաջորդ թիրախը Իսրայելի ՌՕՈւ-ն հարվածներ է հասցրել Թեհրանում ԻՀՊԿ ՌՕՈւ կառավարման կենտրոնին Ըստ Թրամփի՝ Իրանը պարտվել է Բարձրացված թոշակով ինչ կարող է անել թոշակառուն Փաշինյանի գալուց առաջ Գյումրիի փողոցներում ուժեղացված հսկողություն է Այս անգամ ում է պարգևատրում Ալեն Սիմոնյանը Ճամբարակում մայրը 3 ամսական երեխային հայտնաբերել է մահացած․ նրան գաղտագողի հուղարկավորել են Իրանն այլևս կարմիր գծեր չունի. դեսպան Իրանի այաթոլլաները կոչ են արել արագացնել հանրապետության գերագույն առաջնորդի ընտրությունները Լիբանանին Իսրայելի հասցրած վերջին հարվածների պատճառով զոհվածերի թիվն աճել է Քրդերը մերժեցին Թրամփին ու Նեթանյահուին՝ Իրանի դեմ ցամաքային գործողության մասնակցելու հարցում «Տեխնոլոգներիդ» ասա, որ լավ չեն աշխատում. ԷՍ ԹԱՄԱՇԱՆ ԱՌՆՎԱԶՆ ՈՂՈՐՄԵԼԻ Ա, ԵԹԵ ՈՉ ՆՈՂԿԱԼԻ... Ի՞նչ օգուտ է տվել ՀՀ-ին ու «հպարտ քաղաքացուն» հայկական արբանյակը․ ռազմական փորձագետ Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը հասնում է մինչև 110 սմ-ի․ Սուրենանյանը վատ լուր է հայտնում «Քարֆուր»-ից գողություն կատարող 3 աղջիկներ բռնվել են Թրամփը շատ ուժեղ հարված է խոստանում Իրանի նախագահը ներողություն է խնդրել հարևան երկրներից հրթիռային հարվածների համար Երևանում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ Ամեն ինչ արել են, որ Արտաշատի դեպքը չկրկնվի Ինչ-որ մի շատ լավ տեղեկացված աղբյուր ինձ հուշում է, որ այս պահին իրական թվերը հետևյալն են Մերձավոր Արևելքից ՀՀ վերադարձողներին կտրամադրվի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում Թուրքիան հետևում է Իրանի վրա հարձակումներին․ Էրդողան Երևանը պետք է զգոն լինի, պատրաստ՝ Հարավային Կովկասում զարգացման ամենաբարդ սցենարներին․ Գևորգյան Երբ Փաշինյանը մտել է Յոթ Վերք, հավատացյալների մի մասը դուրս է եկել եկեղեցուց Սերբիան ՆԱՏՕ-ի ու ամերիկյան ուժերի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am