Աստված ո՛չ անի, եթե այս սպայի ենթակայության տակ ծառայեն Ձեր կամ ՀՀ վարչապետի որդիները. Ալբերտ Դալլաքյանի մոր նամակը՝ Դավիթ Տոնոյանին

Սպայի զենքով կյանքի համար չափազանց վտանգավոր վիրավորում ստացած զինվորի մոր բաց նամակը ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին  Հարգելի պրն. Տոնոյան, Այս նամակիս նպատակն ու պահանջս մեկն է՝ մեր զինված ուժերից արմատախիլ անել այնպիսի սպաների, որոնք կարող են զինվորի գլխին զենք բարձրացնել ու նրա կյանքի համար անհամատեղելի չափազանց վտանգավոր վնաս հասցնել, ով շարունակում է իր ծառայությունը: Աստված ո՛չ անի, եթե այս սպայի ենթակայության տակ ծառայեն  Ձեր կամ ՀՀ վարչապետի որդիները: Իհարկե, Դուք իմանալով այս սպայի արարքի մասին, երբե՛ք նրան չեք վստահի Ձեր որդու ծառայությունը, իսկ ես ու ինձ նման բազմաթիվ ծնողներ չունենք այդ հնարավորությունն ու արդյունքում՝  այսպիսի ողբերգություն է ապրել մեր ընտանիքը: Որդիս՝ Ալբերտ Դալլաքյանը, 2015թ.-ին Ռուսաստանից տարկետում վերցնելով պետական համալսարանի երկրորդ կուրսից, կամավոր եկավ Հայաստան՝ Հայոց բանակում ծառայելու:  2016թ.-ի հունիսի 24-ին դիրքերում՝ գետնատնակում սպան լիցքավորելով զենքը  կրակել է որդուս գլխին: Աստծո հրաշքով և Զինվորական հոսպիտալի  բժիշկների շնորհիվ որդիս ողջ մնաց: Սակայն արդեն երկու տարի է, կարծես դժոխքի միջով ենք  անցնում. գլխի 6 բարդ վիրահատություններ և դրան էլ զուգահեռ դատավարություններ, որոնց մասնակցելու համար ստիպված որդուս  հիվանդանոցում թողել եմ մենակ և  մեկնել Արցախ: Բայց անարդարությունն այդպես էլ շարունակվում է: Ինչպե՞ս է հնարավոր առաջնագիծ պահող զինվորի գլխին զենք բարձրացրած սպան առանց պատժի շարունակի ծառայել համակարգում: Դատարանը վճռել է երկու տարի պայմանական դատապարտել Ավագ Նահապետյանին, ինչը, իմ համոզմամբ, համարժեք չէ իր կատարած հանցանքին: Դատական նիստերի ընթացքում իր պահվածքից հասկացել եմ, որ նա  խղճի խայթ չի զգում, անգամ չի էլ գիտակցում իր կատարած  հանցագործության լրջությունն ու հետևանքները:  Բացի այդ շուրջ երկու տարի տղայիս վիրահատությունների համար ողջ աշխարհի հայությունը ոտքի կանգնեց՝ հոգալով բոլոր ծախսերը: Մինչդեռ Նահապետյանը, ով այդ ողջ ընթացքում շարունակել է ծառայել  Զինված ուժերում, որևէ մարդկային քայլ չի դրսևորել  տղայիս նկատմամբ,  անգամ չի էլ հետաքրքրվել նրա առողջության մասին: Ի՞նչ երաշխիք կա, որ նա այլևս չի կրկնի այդ հանցանքը: Հարգելի պրն. նախարար, Ձեզ գրում եմ հույսով, որ արդարություն կհաստատեք այս գործի մասով: Իսկ որպես հայ մայր, խնդրում եմ ուղղակի, մեր երկրի պաշտպանության գործը չվստահել մարդկանց, որոնց համար զինվորի գլխին զենք բարձրացնելը առօրյա վարքագիծ է: Կանխավ շնորհակալ եմ: Արմինե Ղազարյան (Ալբերտ Դալլաքյանի մայր) Լուսանկարը՝ Արմինե Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 138 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am