Քոչարյանը քնաբեր էր խմել ու քնել, որոշեցինք չարթնացնել. ուշագրավ մանրամասներ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու համար հիմքեր չկան,  այսօրվա  ասուլիսում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը: Ռուբեն Սահակյանն ասաց, որ երբ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել էր ՀՔԾ հարցաքննվելու՝ որպես վկա, իրենք պատրաստվել էին մանրամասն ցուցմունք տալուն: Բայց, երբ տեղում տեղեկացել են, որ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, նա հրաժարվել է մանրամասն ցուցմունք տալուց: «Սենյակում գտնվում էին մարդիկ, քննիչներ, որոնք մեկից ավելին էին: Նրանցից մեկը վերցրեց Քոչարյանի փոքրիկ ցուցմունքը, որի բովանդակությունը չեմ բացում, և դուրս եկավ սենյակից: Մի քանի րոպեից վերադարձավ և բերեց որոշում՝ խափանման միջոց կալանավորում ընտրելու միջնոդրության մասին: Մտածում էի, որ տեղում կձերբակալեն: Ասացին՝ սա տրցակը, 136 էջից բաղկացած, սա որոշումը, ազատ եք: Դուրս եկանք, իմ կարծիքս փոխանցեցի պարոն Քոչարյանին, որ հավանաբար վաղը նիստը կնշանակվի: Ժամը 21:35-ին ինձ հանձնվեց ծանուցագիր՝ ներկայանալ դատարան, որովհետև նիստը նշանակված էր նույն օրը 22:00-ին: Մտավախություն ունենալով, որ կարող են առանց մեզ սկսել նիստը, գնացի դատարան, պարզվեց, որ պարոն Քոչարյանին ծանուցագիր չէր հանձնվել: Քանի որ լարված վիճակ էր, նա 25-ի լույս 26-ի գիշերն էր վերադարձել Հունաստանից, հոգնած էր, գնացել քնաբեր հաբ էր խմել ու քնել: Հետրաբար, ծանուցագիրը նրան չէր հասել: Նիստն սկսվելուց առաջ մենք անմիջապես դատարանին խնդրեցինք, որպեսզի մեզ տրամադրեր բավարար ժամանակ՝ պատրաստվելու միջնորդության քննարկմանը, տիրապետելու նյութերին”,- մանրամասնեց փաստաբանը: Որոշվել էր դատական նիստը հետաձգել հաջորդ օրը, բայց նախքան հետաձգելը, փաստաբանի խոսքով, հետաքրքիր դեպք տեղի ունեցավ: «Հանկարծ ժամը 01:30-ին քննչական խումբը բերեց որոշում՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: Արդեն հապճեպ որոշեցին կալանավորել: Մենք կարող էինք գնալ, արթնացնել Քոչարյանին, որ հանկարծ չկալանավորեն, բերել դահլիճ: Որոշեցինք չանել այդ բանը, չարթնացրեցինք, թող կալանավորեին, բայց չկալանավորեցին: Առավոտյան Քոչարյանը եկավ նիստին »,- նշեց նա:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am