Դատավորը Hyundai-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի կողմից նյոթեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 27-ին, Երևանում տեղի ո նեցած վրաերթի փաստով։ Ժամը 09։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 47-ամյա Մեսրոպ Մակյանը Տիգրան Մեծի պողոտայի և Խորենացի փողոցի խաչմերուկում իր վարած Hyundai մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ՝ 40-ամյա Վարդան Մեքենյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ սպասել է, մինչև բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, որից հետո կատարվածի մասին ահազանգել է Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Մ. Մակյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր է։ Հետաքննիչի հանձնարարականով Մ. Մակյանը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Թեհրանի Ազատության աշտարակը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Մայր Աթոռում կատարվեց Հանրապետական մաղթանք Կանադայի կառավարությունը ճանաչել է Պաղեստինի պետությունը Իտալիայի Բարիի քաղաքապետարանում բարձրացվել է Հայաստանի դրոշը Երևանում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել Կեցցե ազատ, ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանը. Ֆրանսիայի դեսպանի ուղերձը Հաղթանակի դեպքում՝ մեքենաներ Ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա 60-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտում Հայաստանին մաղթում ենք խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում․ ՌԴ դեսպանատուն Մեր գանձը մեր Հավերժական Հայրենիքն է, մեր համբուրելի պետությունը, որն ավելի է, քան մեր կյանքը «Իրական Հայաստան» կոչված հայեցակարգը նպատակ ունի պետությունը վերածել ցանկապատված մերկ տարածքի Սահմանային միջադեպերի բացակայությունը նահանջի՝ Ադրբեջանի շանտաժին ու սպառնալիքին տեղի տալու «արդյունք» է Մինչև մահ ու գերեզման չեմ ներելու իրեն․ հերոսի մայր Եկել է ժամանակը, երբ յուրաքանչյուրիս վճռականությունից է կախված մեր Անկախության ապագան Որևէ իշխանություն չի կարող ձևախեղել այս արժեքները հանուն սեփական իշխանության․ Թաթոյան Այսօր մեր երկիրն ու ժողովուրդը անցնում են ծանր փորձությունների միջով․ Գարեգին Բ Կատարն Իսրայելից պահանջում է Դոհայում տեղի ունեցած հարձակման համար հրապարակային ներողություն խնդրել. ԶԼՄ-ներ Անդրեյ Երմակը Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքները Սկանդալ՝ Meta-ի շուրջ. դպրոցականների լուսանկարները հայտնվել են չափահաս տղամարդու համար գովազդներում Մենք դեռ տոնելու ենք այս օրը, երբ վերականգնենք մեր արժանապատվությունը․ Սերժ Սարգսյանի շնորհավորանքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը (ՀՀԿ) Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am