Հարցեր, որոնց պատասխանները չեն հնչում

«Հրապարակ »-ը  գրում է. Նախորդ օրը՝ Բժշկական համալսարանի շրջանավարտների դիպլոմների բաշխման բացօթյա միջոցառմանը, որին մասնակցում էր նաեւ վարչապետը, անվտանգության բացառիկ միջոցառումներ են ձեռնարկվել․ շենքերի տանիքներին եղել են սեւ դիմակներով, ավտոմատներով զինված սնայպերներ։ Հաջորդ օրը, երբ հայտնի դարձավ, որ պատրաստվում են կալանավորել Ռոբերտ Քոչարյանին, մարդիկ հասկացան, թե ինչու են նման միջոցներ ձեռք առնվում։ «Վախենում են հաշվեհարդարից»,- ասաց իրավաբաններից մեկը։ «Գործը շատ հարցականներ է առաջացրել, որոնց պատասխանները չկան այս պահին․ նախ պետք է Քոչարյանի մեղքը հիմնավորված լիներ ԿԸՀ-ով, ՍԴ-ով, որոնք էլ իրենց հերթին «հիմնավորած» կլինեին, որ ընտրված նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյանն է, եւ սահմանադրական կարգը տապալել է Քոչարյանը։ Եվ քանի որ նա այդ պահին գործող նախագահն է, պաշտպանական կողմը կպնդի, որ նա կատարել է «իր պաշտոնից բխող գործողություններ», ինչը Սահմանադրությամբ անձեռնմխելիություն է տալիս։ Հետո՝ անհասկանալի է դատախազության, գլխավոր դատախազի դերակատարությունը․ վերահսկո՞ւմ է գործընթացը, համաձա՞յն է այս ամենի հետ։ Հաջորդը՝ սահմանադրական կարգի տապալումը, որքանո՞վ կապ ունի 10 զոհի հետ։ Եթե կալանավորեն Քոչարյանին, ապա ստացվում է նախադեպ ոչ միայն նախագահի կալանավորման, ինչին ՄԻԵԴ-ը գնահատական կտա, ավելին՝ որ ցանկացած ընդդիմություն ցանկացած ընտրությունից հետո կարող է վեր կենալ ու ասել՝ ես հաղթել եմ, եւ այս նախադեպը կիրառվի։ Ընդ որում՝ նախադեպը կարող են կիրառել նաեւ մյուս նախագահական ընտրությունների, ասենք՝ 1996-ի վրա։ Եվ, վերջապես՝ անհասկանալի են Քոչարյանի փաստաբանների գործողությունները․ նրանք պարտավոր էին գիշերը, երբ ընթանում էր կալանավորման նիստը, ասուլիս հրավիրել, փաստարկներ ներկայացնել, սակայն վակուում էր»,- ասաց մեր զրուցակիցը։

դիտվել է 105 անգամ
Լրահոս
Թեհրանի Ազատության աշտարակը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Մայր Աթոռում կատարվեց Հանրապետական մաղթանք Կանադայի կառավարությունը ճանաչել է Պաղեստինի պետությունը Իտալիայի Բարիի քաղաքապետարանում բարձրացվել է Հայաստանի դրոշը Երևանում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել Կեցցե ազատ, ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանը. Ֆրանսիայի դեսպանի ուղերձը Հաղթանակի դեպքում՝ մեքենաներ Ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա 60-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտում Հայաստանին մաղթում ենք խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում․ ՌԴ դեսպանատուն Մեր գանձը մեր Հավերժական Հայրենիքն է, մեր համբուրելի պետությունը, որն ավելի է, քան մեր կյանքը «Իրական Հայաստան» կոչված հայեցակարգը նպատակ ունի պետությունը վերածել ցանկապատված մերկ տարածքի Սահմանային միջադեպերի բացակայությունը նահանջի՝ Ադրբեջանի շանտաժին ու սպառնալիքին տեղի տալու «արդյունք» է Մինչև մահ ու գերեզման չեմ ներելու իրեն․ հերոսի մայր Եկել է ժամանակը, երբ յուրաքանչյուրիս վճռականությունից է կախված մեր Անկախության ապագան Որևէ իշխանություն չի կարող ձևախեղել այս արժեքները հանուն սեփական իշխանության․ Թաթոյան Այսօր մեր երկիրն ու ժողովուրդը անցնում են ծանր փորձությունների միջով․ Գարեգին Բ Կատարն Իսրայելից պահանջում է Դոհայում տեղի ունեցած հարձակման համար հրապարակային ներողություն խնդրել. ԶԼՄ-ներ Անդրեյ Երմակը Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքները Սկանդալ՝ Meta-ի շուրջ. դպրոցականների լուսանկարները հայտնվել են չափահաս տղամարդու համար գովազդներում Մենք դեռ տոնելու ենք այս օրը, երբ վերականգնենք մեր արժանապատվությունը․ Սերժ Սարգսյանի շնորհավորանքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը (ՀՀԿ) Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am