ՀՀԿ-ն ու Դաշնակցությունը չեն լքում իրենց ընկերոջը. Ազատ Արշակյան (video)

Երեկ Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի գործով հարցաքննվել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Մոտ երեք ժամ տևած հարցաքննությունից հետո քննչական ծառայությունը հաղորդագորություն է տարածել, ըստ որի՝ որոշվել է, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն ընդունել կալանավորումը: Այս գործով այսօր դատական նիստ է կայանում, որի ընթացքում որոշվում է Ռոբերտ Քոչարյանի ճակատագիրը: Իսկ մինչ դատարանի որոշումը, Դաշնակցություն և Հանրապետական կուսակցությունները հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, որ իրենք խորը մտահոգություն են արտահայտում և նշում, որ այս գործընթացները նման են քաղաքական հետապնդման: Մեզ հետ զրույցում Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը, խոսելով երկու կուսակցությունների տարածած հաղորդագրություններից, ասաց. «Դաշնակցությունն ու Հանրապետական կուսակցությունը օրինակ ցույց տվեցին նեղության մեջ գտնվող իրենց ընկերոջը, թե ինչպես կարելի է չդավաճանել ընկերներին»: Ըստ Ազատ Արշակյանի՝ Ռոբերտ Քոչարյանը բոլորին հանձնեց ու լքեց, իսկ Դաշնակցությունն ու Հանրապետականները չեն լքում իրենց ընկերոջը: Առավել մանրամասն՝ տեսանյութում.