Պարանոիկները չեն սահմանափակվում մեկ սխրագործությամբ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Ամերիկյան Էմորի համալսարանի գիտնականները վերջերս հայտնաբերեցին «հիմարության գենը»։ Գիտափորձեր անցկացնելով մկների վրա, նրանք անջատեցին կենդանիների RGS14 գենը, ինչի հետեւանքով փորձամկների մտավոր ունակությունները նկատելիորեն ակտիվացան. մկները սկսեցին ավելի լավ մտապահել առարկաները, արագ գտնել լաբիրինթոսի ելքը։

Հետազոտողները հանգեցին միանշանակ եզրակացության. RGS14-ն ինչ-որ կերպ արգելակում է մտածողական գործընթացները։ Գենն անվանեցին Հոմեր Սիմփսոնի գեն՝ ի պատիվ հայտնի մուլտսերիալի հերոսի, որը, ինչպես գիտեք, աչքի չէր ընկնում առանձնակի խելամտությամբ։
Բայց որ ուշագրավ է, այդ գենը ունեն նաեւ մարդիկ։ Այժմ գիտնականները պետք է պարզեն, թե ինչ նպատակով է բնությունն օժտել մեզ մարդկությանը ավելի հիմար դարձնող գենով։ Չէ՞ որ դա ինչ-որ բանի համար հարկավոր է։ Հանձն չենք առնի եզրահանգումներ անել ողջ մարդկության վերաբերյալ, բայց հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «Մարտի 1»-ի գործով մեղադրանք առաջադրողների դեպքում արդեն իսկ ամեն ինչ պարզ է։ RGS14 գենը կենսականորեն անհրաժեշտ է նրանց ստելու եւ հաշվեհարդար տեսնելու համար։ Ընդհանրապես երբ խոսք է բացվում Ռոբերտ Քոչարյանի մասին, ապա Հոմեր Սիմփսոնը ոմանց մեջ սկսում է աշխատել հիրավի կատաղի արագությամբ։ «Հայոց Աշխարհ»-ի այս համարում մենք, բնականաբար, անդրադառնում ենք առաջադրված մեղադրանքի ողջ անհեթեթությանը, «մեղադրողների» նպատակներին, այն բանին, թե ինչ վտանգներով ու անդառնալի կործանարար հետեւանքներով է սպառնում մեր պետականությանը սույն «նախաձեռնությունը»։ Չենք ցանկանում կրկնել։ Ուստի խոսենք գործընթացի հոգեբանական եւ հոգեբուժական կողմերի մասին։
Բացառիկ թշնամականությունն ու ագրեսիվությունը, որ դրսեւորում են նոր իշխանությունները, պարզապես ապշեցնում են։ Ինչպես նաեւ՝ ստիպում լրջորեն վերաբերվել այդ երեւույթներին, քննարկել դրանք գիտական տեսանկյունից։
Ժամանակակից հոգեբանական գրականության մեջ թշնամականությունը բնորոշվում է որպես բացասական նախատրամադրվածություն այլ մարդու կամ մարդկանց խմբի նկատմամբ, ինչն իր դրսևորումն է ստանում զոհի ծայրաստիճան անբարենպաստ գնահատականի մեջ։ Մենք արտահայտում ենք մեր թշնամականությունը, երբ ասում ենք, որ մեզ դուր չի գալիս տվյալ մարդը, հատկապես երբ վատն ենք կամենում նրան։ Այնուհետ, թշնամական անհատը այն մարդն է, որը սովորաբար մեծ պատրաստակամություն է դրսեւորում բառացի կամ որեւէ այլ կերպ արտահայտելու ուրիշ մարդկանց բացասական գնահատականները, ի ցույց դնելով իր անբարյացակամ վերաբերմունքը նրանց նկատմամբ։ Իսկ ագրեսիվությունը բնորոշվում է որպես ամենատարբեր իրավիճակներում ագրեսիվ գործողությունների համեմատաբար կայուն պատրաստակամություն։ Պետք չէ շփոթել տվյալ հասկացությունը «թշնամանք» հասկացության հետ։ Այն մարդկանց, որոնց հատուկ է ագրեսիվությունը, որոնք հաճախ թվացյալ սպառնալիքներ ու մարտահրավերներ են տեսնում ուրիշների կողմից, եւ որոնց համար հատկանշական է իրենց դուր չեկած մարդկանց գրոհելու պատրաստակամությունը, բնորոշ է թշնամական նախատրամադրվածությունը այլ մարդկանց նկատմամբ։ Անհրաժեշտ է նաև տարբերակել գործիքային ագրեսիան, որի պարագայում հարձակումը հիմնականում պայմանավորված է ավելի շուտ որոշակի նպատակի հասնելու ձգտումով, քան զոհին վնաս պատճառելու կամ ոչնչացնելու ցանկությամբ։ Եվ թշնամական ագրեսիան, որի դեպքում հիմնական նպատակը զոհին վնաս պատճառելը կամ ոչնչացնելն է։ Բայց այդ ամենի մեջ ցանկության դեպքում կարելի է նաև դրական բան հայտնաբերել։ Օրինակ, հետևելով նրանց, ում հրամանով ներկայացվեց անհեթեթ մեղադրանքը Ռոբերտ Քոչարյանին, մենք բազմաթիվ ուշագրավ նորություններ իմացանք հոգեկան հիվանդությունների, մասնավորապես պարանոյայի մասին։ Պարզվում է, պարանոիդ կամ զառանցագին խանգարումով տառապող անհատները զգում են, որ թշնամիները մշտապես դավեր են նյութում իրենց դեմ, սաբոտաժի դիմում, հակահեղափոխական գործողություններ նախապատրաստում կամ փորձում վնաս պատճառել որեւէ այլ միջոցով։ Չնայած նրան, որ վերոթվարկյալ հանգամանքները գերակշռում են, պարանոիկներից շատերի շրջանում զարգանում է վեհության զառանցալից մոլուցք, նրանք վերագրում են իրենց երեւելի կամ բացառիկ ունակություններ։ Թեև սեփական իրավացիության հարցում նրանց վստահությունն ու քաղաքական հակառակորդների հանդեպ ծայրահեղ անհանդուրժողականությունը հաճախ ավելի շատ վնաս է պատճառում, քան օգուտ։ Մասնագիտական գրականությունից հայտնի է, որ շիզոֆրենիայի դասական ենթատեսակներին են պատկանում. 1) չտարբերակվածը (խառը ախտանշաններ, որոնք չեն ընդգրկվում մյուս կատեգորիաներում կամ արագ փոխարինում են մեկմեկու), 2) կատատոնիկը (դրսեւորվում է հիմնականում շարժողական ախտանշաններով), 3) ապակազմակերպվածը (անհետեւողական, հիմար կամ անպատեհ հույզեր ու պահվածք), 4) պարանոիդը (հետապնդման, սեփական վեհության կամ այլ թեմաների վերաբերյալ սեւեռուն գաղափարներ կամ հալյուցինացիաներ)։ Արդի հետազոտություններն ավելի մեծ ուշադրություն են հատկացնում շիզոֆրենիայի դրական (հալյուցինացիաներ ու զառանցանք), այլ ոչ թե բացասական սինդրոմին (հուզական բթացածություն, խոսքի աղքատիկություն)։ Նկատի առնելով տվյալ տարբերակումները, ինչպես նաեւ այլ անոմալիաներ, շատերն ընդհանուր առմամբ հարցականի տակ են դնում «շիզոֆրենիա» ախտորոշման իրավազորությունը։ Շիզոֆրենիան լավագույն դեպքում դիտվում է որպես «նախնական կոնստրուկտ», որը հավանաբար ընդգրկում է մի քանի խանգարում։ Ուրեմն Ռոբերտ Քոչարյանին մեղադրանքներ ներկայացնողների քանի՞ խանգարում կարելի է արձանագրել։ Այո, թեեւ ուղեղի ծալքերը չեն երեւում, բայց դրանց բացակայությունը իսկույն նկատվում է։ Դե ինչ, կշարունակենք մեր հոգեբանական դիտարկումները։ Առիթներ, կարծում ենք, շատ կլինեն։ Պարանոիկները չեն սահմանափակվում միայն մեկ սխրագործությամբ, որքան էլ նշանակալից այն լինի»:

դիտվել է 123 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am