Պացիենտների խնամքի և բուժման համար նախատեսված միջոցները վերածվել են թանկարժեք կահույքի և պահածոների. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook - ի իր էջում գրել է. «Անկեղծ ասած չեմ ուզում ձանձրացնել ոչ առողջապահական գրառումներով, բայց չեմ կարող լռել մի դեպքի մասին։ Ու այո, ինչպես ասել էի, մենք հատուկ չենք փնտրում ու գտնում պետական միջոցները գողացողներին կամ փոշիացնողներին, այլ դա ստացվում է, որպես կողմնակի էֆեկտ մեր՝ օրինականության հաստատմանն ուղղված գործողությունների։
Տասնյակ տարիներ մի կահույքի արտադրամաս և պահածոների գործարան ջուր են գողացել Նուբարաշենի հոգեբուժարանից։ Դրա մասին ես սկսեցի կասկածել, երբ այդ բուժհաստատության նորանշանակ տնօրենը ինձ հայտնեց, որ ջրի մեկ ամսվա վարձը կազմել է 2 մլն դրամ, այն դեպքում, որ մեր հաշվարկներով այն չպետք է գերազանցեր մոտ 400.000-ը։ Բուժհիմնարկը իր սուղ միջոցներից վճարել է գողացված ջրի համար։ Պացիենտների խնամքի և բուժման համար նախատեսված միջոցները վերածվել են թանկարժեք կահույքի և պահածոների։ А вам слабо?