«Ավազակապետության հիմքը դրել է Լ. Տեր–Պետրոսյանը, որը շարունակել են մյուս երկու նախագահները»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի դեմոկրատական կուսակցությունում դեռևս չեն որոշել՝ ավագանու առաջիկա ընտրություններին կմասնակցե՞ն, թե՞ ոչ: Դեռ կողմնորոշվելու խնդիր ունեն: Հանրապետական կուսակցության՝ այդ ընտրություններին չմասնակցելու պատճառն, ըստ կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանի, նրանց կառավարման տարիներին կատարված հանցագործությունների բացահայտումն է, որից հետո հասարակության աչքին երևալու երես չունեն: Ու չնայած դեմկուսականները 28 տարի է՝ «գոռում» են, որ երկրում թալան է տեղի ունենում, բայց իրենց այդպես էլ չհաջողվեց երկրում իրավիճակ փոխել: Իրենց չհաջողվեց, բայց իր խոսքով՝ տաղանդավոր Նիկոլ Փաշինյանին դա հաջողվեց, ինչին նաև իր սխալ քայլերով բավականին օգնեց Սերժ Սարգսյանը: «Ես, իհարկե, հանրապետականների մի մասին տարանջատում եմ մյուս մասից, բայց դա ոչ մի նշանակություն չունի: Եթե այնտեղ տիրող իրավիճակին և բարքերին դեմ չեն եղել և անգամ կուսակցության պաշտպանի դերում են եղել, նրանք էլ կհասկանան, որ ամենևին էլ այնպես չէ, ինչպես ներկայացնում էին: Մենք տարիներ շարունակ խոսել ենք երկրում կատարվող այդ խայտառակ գործողությունների մասին: Եվ առաջին տարին չէ, որ ասում ենք՝ թալան է իրականացվում, պետական պարտքն է թալանվում, բայց հիմա պարզվում է, որ անգամ վարչապետը չի կարողանում պատկերացնել, թե դրանք ինչ ծավալների են հասել»,– ասաց Ա. Սարգսյանը: Կուսակցության ղեկավարի կարծիքով, այսօր ՀՀԿ–ն ամբողջությամբ պետք է իր սեփական քավարանի միջով անցնի, որպեսզի հասկանա, թե ինչ արեցին և այսուհետ ինչ չպետք է անեն: Հարցին, թե արդյո՞ք ավազակապետությունը սկսվել է Քոչարյան–Սարգսյան տարիներին, ինչպես հաճախ նշում են առաջին նախագահ Լ. Տեր–Պետրոսյանի կողմնակիցները, թե՞ Տեր–Պետրոսյանի ժամանակներից, ՀԴԿ նախագահը նշեց, որ առաջին անգամ չէ, որ ինքն ասել է, որ երկրի թալանը սկսվել է տերպետրոսյանական տարիներից: «92–ից մենք Լևոն Տեր–Պետրոսյանի վարած քաղաքականության կոշտ ընդդիմադիրն ենք եղել: Գնացել ենք այդ անձի մոտ և ասել, որ իրենք երկիրը քանդում են: Առաջարկել ենք պետական խորհուրդ ստեղծել և կարգի բերել երկիրը: Ինձ հետ եղել են նաև Էմմա Ծատուրյանը, Ազատ Եղիազարյանը, Հակոբ Հակոբյանը, Վլադիմիր Խոջաբեկյանը: Տեր–Պետրոսյանը թերթեց մեր առաջարկները, հետո ասաց. «Ես ոչ մի լավ բան չեմ արե՞լ»: Ես ասացի՝ պարոն նախագահ, դուք նախագահ եք ընտրվել, որպեսզի միայն բարի գործեր անեք: Այն ժամանակվանից մենք զգուշացրել ենք, որ թալանի հիմք է դրվում: Մարդկանց պահեցին այնպիսի խայտառակ վիճակում, որ 500 հազար մարդ միանգամից երկրից հեռացավ: Ես հիմա էլ եմ պնդում, որ մազութի գործը եղել է և կա: Եվ ես ինքս եմ դա բացահայտել ու ասել եմ, թե ինչ է եղել իրականում: Տեր– Պետրոսյանն այնպիսի բան է արել, որի տակից մենք մինչև հիմա չենք կարողանում դուրս գալ: Եվ նա այդ ամբողջն արեց ամենաթողության պայմաններում՝ ամեն ինչ գցելով պատերազմի վրա: Թալանողների համար պատերազմ չէ՞ր: Բայց, իրականում, լրիվ ուրիշ բան տեղի ունեցավ: Երկրի ամենամեծ հարստությունները՝ ինչ որ հնարավոր էր, կոպեկներով տվեցին իրենց մերձավորներին, նրանք էլ մի հաստոց վաճառեցին ու իրենց վճարած ամբողջ գործարանի գինը հանեցին: Եվ այսպես, ամբողջ երկիրը քանդեցին՝ պատճառաբանելով, թե բոլոր կապերը քանդվել են: Մյուս հանրապետություններում փորձեցին դիվերսիֆիկացիայի ենթարկել, բայց մեզ մոտ ամեն ինչ թալանվեց: Եվ թող բոլորն իմանան, որ մենք կանք և պատրաստ ենք փաստերով խոսել: Այդ ավազակապետության հիմքը դրել է Լ. Տեր–Պետրոսյանը, ինչը շարունակել են մյուս երկու նախագահները»,– ասաց Ա. Սարգսյանը: Խոսելով Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող քաղաքականության մասին՝ նա նշեց, որ համաձայն չէ վարչապետի հասցեին հնչեցվող այն քննադատությունների հետ, թե ամեն ինչ ջրի երես է հանվում: Ա. Սարգսյանի կարծիքով, մինչև Փաշինյանը չմաքրի ավգյան ախոռները, չի կարողանա երկիրը կառավարել: «Եվ դա պետք է մինչև վերջ արվի, քանի որ եթե անօրինաբար հարստացած մարդիկ մնան ջրի երեսին, նրանք թույլ չեն տա, որ երկիրը նորմալ հունով գնա: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի ճանապարհը բարդ է, բայց միակ ճիշտ ճանապարհը դա է: Երբ ես Ռ. Քոչարյանի հետ մեկ տարի աշխատեցի, առաջին հարցադրումս այն էր, որ ինքը պարտավոր է նախորդ իշխանությունների գործունեությանը իրավական և բարոյական գնահատական տալ, քանի որ եթե չասվի, թե ինչպես է ընդունվել երկիրը, ժողովուրդը չի կարող պատկերացնել, թե թալանն ինչ մասշտաբների է հասել: Հիմա Տեր–Պետրոսյանի կողմնակիցներն օգտվում են առիթից ու ասում են, որ իրենք ոչինչ չեն արել: Եվ դա միայն այն պատճառով, որ 98–ին իրենց արածին գնահատական չտրվեց: Այն ժամանակ Քոչարյանն ինձ ասաց, որ եթե իմ ասածն ի կատար ածի, ապա ամբողջ հանրապետությունով կախաղաններ պետք է դրվեն: Բայց իմ նպատակը եղածին իրավական գնահատական տալն էր, որ եկող իշխանությունն էլ իմանա, որ նույնն էլ իրեն է սպասվում: Այսօրվա իշխանությունը պետք է ոչ թե մեկին տանի, մյուսին բերի, այլ պետք է երկիրը գույքագրի, հասկանանք, թե ինչ ենք ունեցել և հիմա ինչ է մնացել: Պետք է իրավական և բարոյական գնահատական տրվի նախորդ երեք իշխանություններին: Այդ պարագայում միայն նոր իշխանությունը կհասկանա, որ նույնն էլ իրեն է սպասվում»,– ասաց Ա. Սարգսյանը: Կուսակցության ղեկավարի կարծիքով, բացահայտվածը պետք է վերադառնա պետական գանձարան: Օրենքներին համապատասխան պետք է փոխվեն խաղի կանոնները, հարկային դաշտ պետք է վերադառնան այն ձեռնարկությունները, որոնք երկրի ընդերքն են դատարկում: Այս ամենը պետք է համակարգված բնույթ կրի, որպեսզի հնարավոր լինի այս բազմաշերտ խնդիրների տակից դուրս գալ: Եվ դա պետք է իրականացնել, սկսյալ 91 թվականից, համոզված է Դեմկուսի առաջնորդը: «Մենք չպետք է իմանա՞նք, թե ով մեր երկիրն ինչքան է թալանել: Ինչքա՞ն մարդ կա, որ թալանեց մեր երկիրն ու հեռացավ այստեղից: Ամերիկայում երկու–երեք միլիոնանոց դղյակները բա ինչպե՞ս են կառուցել: Լկտիությունը պետք է վերանա մեր երկրից, հակառակ դեպքում վարակը կշարունակվի: Իսկ ժողովրդին պետք է փոխհատուցել իր ապրած չարքաշ կյանքի ու տարիների համար»,– համոզված է Ա. Սարգսյանը: Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում․ 61-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բախվել է էլեկտրասյանը․ կա վիրավոր Թեհրանի Ազատության աշտարակը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Մայր Աթոռում կատարվեց Հանրապետական մաղթանք Կանադայի կառավարությունը ճանաչել է Պաղեստինի պետությունը Իտալիայի Բարիի քաղաքապետարանում բարձրացվել է Հայաստանի դրոշը Երևանում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել Կեցցե ազատ, ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանը. Ֆրանսիայի դեսպանի ուղերձը Հաղթանակի դեպքում՝ մեքենաներ Ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա 60-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտում Հայաստանին մաղթում ենք խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում․ ՌԴ դեսպանատուն Մեր գանձը մեր Հավերժական Հայրենիքն է, մեր համբուրելի պետությունը, որն ավելի է, քան մեր կյանքը «Իրական Հայաստան» կոչված հայեցակարգը նպատակ ունի պետությունը վերածել ցանկապատված մերկ տարածքի Սահմանային միջադեպերի բացակայությունը նահանջի՝ Ադրբեջանի շանտաժին ու սպառնալիքին տեղի տալու «արդյունք» է Մինչև մահ ու գերեզման չեմ ներելու իրեն․ հերոսի մայր Եկել է ժամանակը, երբ յուրաքանչյուրիս վճռականությունից է կախված մեր Անկախության ապագան Որևէ իշխանություն չի կարող ձևախեղել այս արժեքները հանուն սեփական իշխանության․ Թաթոյան Այսօր մեր երկիրն ու ժողովուրդը անցնում են ծանր փորձությունների միջով․ Գարեգին Բ Կատարն Իսրայելից պահանջում է Դոհայում տեղի ունեցած հարձակման համար հրապարակային ներողություն խնդրել. ԶԼՄ-ներ Անդրեյ Երմակը Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքները Սկանդալ՝ Meta-ի շուրջ. դպրոցականների լուսանկարները հայտնվել են չափահաս տղամարդու համար գովազդներում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը (ՀՀԿ) Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am