Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. բախվել են BMW X5-ը, Mercedes-ն ու Opel-ը. X5-ը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում բախվել են BMW X5 մակնիշի 55 XO 505 համարանիշի, Mercedes մակնիշի 34 ՏR 364 համարանիշի և Opel մակնիշի 35 FV 013 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն, իսկ բախման արդյունքում BMW X5-ը գլխիվայր շրջվել է։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գյումրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Ասատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Այս պահին դեպքի վայրում ծառայություն են կատարում ՃՈ ավագ տեսուչ Հարություն Հարությունյանն ու տեսուչ Սարգիս Աղաջանյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չկայանեն ավտոմեքենաները, որ փրկարարներն ո հետաքննիչը կարողանան ազատ աշխատեն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Mercedes-ն ու Opel-ը կայանված են եղել, երբ BMW X5-ը բախվել է նրանց։ X5-ի վարորդի ինքնազգացողությունն է վատացել, որի ընթացքում չի կարողացել կառավարել ավտոմեքենան, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Թրամփի հաջորդ թիրախը Իսրայելի ՌՕՈւ-ն հարվածներ է հասցրել Թեհրանում ԻՀՊԿ ՌՕՈւ կառավարման կենտրոնին Ըստ Թրամփի՝ Իրանը պարտվել է Բարձրացված թոշակով ինչ կարող է անել թոշակառուն Փաշինյանի գալուց առաջ Գյումրիի փողոցներում ուժեղացված հսկողություն է Այս անգամ ում է պարգևատրում Ալեն Սիմոնյանը Ճամբարակում մայրը 3 ամսական երեխային հայտնաբերել է մահացած․ նրան գաղտագողի հուղարկավորել են Իրանն այլևս կարմիր գծեր չունի. դեսպան Իրանի այաթոլլաները կոչ են արել արագացնել հանրապետության գերագույն առաջնորդի ընտրությունները Լիբանանին Իսրայելի հասցրած վերջին հարվածների պատճառով զոհվածերի թիվն աճել է Քրդերը մերժեցին Թրամփին ու Նեթանյահուին՝ Իրանի դեմ ցամաքային գործողության մասնակցելու հարցում «Տեխնոլոգներիդ» ասա, որ լավ չեն աշխատում. ԷՍ ԹԱՄԱՇԱՆ ԱՌՆՎԱԶՆ ՈՂՈՐՄԵԼԻ Ա, ԵԹԵ ՈՉ ՆՈՂԿԱԼԻ... Ի՞նչ օգուտ է տվել ՀՀ-ին ու «հպարտ քաղաքացուն» հայկական արբանյակը․ ռազմական փորձագետ Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը հասնում է մինչև 110 սմ-ի․ Սուրենանյանը վատ լուր է հայտնում «Քարֆուր»-ից գողություն կատարող 3 աղջիկներ բռնվել են Թրամփը շատ ուժեղ հարված է խոստանում Իրանի նախագահը ներողություն է խնդրել հարևան երկրներից հրթիռային հարվածների համար Երևանում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ Ամեն ինչ արել են, որ Արտաշատի դեպքը չկրկնվի Ինչ-որ մի շատ լավ տեղեկացված աղբյուր ինձ հուշում է, որ այս պահին իրական թվերը հետևյալն են Մերձավոր Արևելքից ՀՀ վերադարձողներին կտրամադրվի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում Թուրքիան հետևում է Իրանի վրա հարձակումներին․ Էրդողան Երևանը պետք է զգոն լինի, պատրաստ՝ Հարավային Կովկասում զարգացման ամենաբարդ սցենարներին․ Գևորգյան Երբ Փաշինյանը մտել է Յոթ Վերք, հավատացյալների մի մասը դուրս է եկել եկեղեցուց Սերբիան ՆԱՏՕ-ի ու ամերիկյան ուժերի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am