Ռուբեն Հայրապետյանը «մո՞ւռ է հանում» թիմերից

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի առաջնության բարձրագույն և առաջին խմբերի, ինչպես նաև գավաթի խաղարկության խաղացանկը: Հպանցիկ ուսումնասիրությունն անգամ բավարար է հասկանալու համար, որ ինչ–որ բան այստեղ այնպես չէ: Դժվար է ասել, թե ինչով ու ինչպես են մտածել ՀՖՖ գործկոմի անդամները, սակայն բավական թվով խաղեր, որոնք կայանալու են օգոստոսին, սկսվելու են ժամը 12.30–ին, 13.00–ին կամ, ասենք, 14.00–ին: Նման որոշում կայացնողներին երկու ժամ առանց քայլելու, առանց վազելու օգոստոսին, նշյալ ժամերին արևի ուղիղ ճառագայթների տակ ընդամենը կանգնեցնելու պարագայում ի՞նչ կլինի նրանց հետ, դժվար չէ պատկերացնել: Այդ դեպքում ինչպե՞ս են ֆուտբոլիստներն ու մրցավարները հանդիպում անցկացնելու: Հասկանալի է, որ պաշտոնապես կպատասխանեն, թե մարզադաշտերը քիչ են, ամեն դաշտում մեկ օրում երկու խաղ է անցկացվում: Բայց դա անիմաստ պատճառաբանություն է, որովհետև գոնե օգոստոսին կարելի է մեկ տուրը անցկացնել ոչ թե մեկ, այլ երկու օրվա ընթացքում: Այնպիսի տպավորություն է, որ Ռուբեն Հայրապետյանն ուղղակի «մուռ է հանում» թիմերից, որոնք դուրս եկան իր դեմ, ապա և հայտարարեցին ՀՖՖ նախագահի պաշտոնում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի թեկնածությունը պաշտպանելու մասին: Քանզի հազիվ թե ֆեդերացիայում տեղյակ չլինեին, որ Արտակարգ իրավիճակների և առողջապահության նախարարություններն անընդհատ ամռան ամիսներին հետևողականորեն կոչ են անում «խուսափել արևի ուղիղ ճառագայթներից հատկապես ժամը 12:00– 17:00 ընթացքում, աշխատել քայլել ստվերում»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am