«Մոսկվան հանձնում է նաև Քոչարյանին». Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը՝ Սանկտ Պետերբուրգում, Սերժ Սարգսյանը՝ Հռոմում, Ռոբերտ Քոչարյանը Երևանում՝ լուսնի խավարման օրը Դա լուսնի պատմական խավարման օրն էր. -ԵԱՏՄ վարչապետների գագաթաժողովին մասնակցող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեմ առ դեմ հանդիպեց ՌԴ էլիտայի գազպրոմյան թևը համակարգող Դմիտրի Մեդվեդևին, ժպտաց ու նիստում կատոկով անցավ գազպրոմի ու Հայաստանում Ռուսաստանի գազային քաղաքականության վրայով՝ բա գիտեք, որ իմ նախկինները ղալլաթ... չէ չէ՝ հանցագործություն են արել՝ խայտառակ պայմանագրեր են կնքել ձեզ հետ, նայեք, չշշկռվեք.... -Սերժ Սարգսյանը 2012-ից էներգետիկ դաշտում դաժան մարտեր էր մղում հատկապես այդ գազային հսկայի ու էլիտայի, նրա խաղացողների դեմ՝ տանելով մանրումեծ պարտություններ ու հաղթանակներ (2013-ի գազային ղազագիր, էլեկտրիկ Երևանով ԻնտերՌաո/ԲԷՑ-ի դեմ տարած հաղթանակ, Գազպրոմի դեսանտ վարչապետի տեսքով, Գազպրոմի իրավահաջորդ օպերացիայի տապալում), բայց և խոշոր հաշվով պարտվեց, -Ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանն ասաց, թե մարտի 1-ը իրենը չէ, հեռացավ իշխանությունից ու օրերս, երբ Քոչարյանը պետք է վերադառնար արձակուրդից՝ հարցաքննվելու նպատակով, մեկնեց Իտալիա բուժվելու, -Աֆրիկյան արևայրուքով Հայաստան ժամանած Ռոբերտ Քոչարյանը, որ ապրիլին Սերժ Սարգսյանին ու նրա հանձնվողականությանը հակաճառել էր, թե "իշխանությունը ճամպրուկ չէ, որ վերցնես ու հանձնես", ասել է թե՝ "պետք լինի, բա պիտի մարտի 1 էլ անես", հարցաքննությունից հետո կատաղած տրված հարցազրույցում բացահայտ մեղադրեց ՀՀԿ-ին, -Հաջորդ օրը, երբ դատարանը գրեթե ողջ օր քննում էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի ընտրության հարցը, ու ՀՅԴ-ը մինչև դատարանի որոշման արձակելը շտապել էր Քոչարյանի գլխարկի վրա գրել "քաղհալածյալ", ՀՀԿ-ն ավելի առաջ գնաց նրան առավ բաց պաշտպանության տակ՝ ինչ հալածյալ, հետապնդյալ, տառապյալ, զոհյալ, Քոչարյանը մենք ենք, մենք Քոչարյան ենք, ոչ մի տարբերություն չկա մեր մեջ... հանկարծ չմտածեք, թե առանձին ու ավելի ազնիվ է խաղում, քան մենք, -Նույն այդ ժամերին Նոր-Նորքի սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հիվանդանոցից խաբրիկով աղավնի ուղարկվեց Իտալիաներ՝ բավարարվեք Մինասյանի ազատմամբ, թե չէ 1 միլիոն եվրո կուղարկեք եվրոպաներից: -Նիկոլ Փաշինյանը նույնքան սուրբ Սանկտ-Պետերբուրգում Մեդվեդևին դեմ առ դեմ ասեց՝ այդ ով է ձեզ ասել, թե Հայաստանում հեղափոխությունը ուրիշն է արել, բա ամոթ չի լինի մեզ, որ ուրիշը գա ու մեր երկրում հեղափոխություն անի. քեզ սխալ են զեկուցել Դիմա, մենք ենք արել, ու չմտածես, թե այն ինչ Հայաստանում կատարվում է, այդ թվում քեզ սխալ ինֆորմացնող աղբյուրների հետ, որոնցից մեկին հիմա կձերբակալեն, հանկարծ չվերագրես այլ՝ երրորդ երկրի: -Ռուսական մամուլը լռում է Ռոբերտ Քոչարյանի շուրջ կատարվողի կապակցությամբ, Կրեմլի կոնյակի մատակարար ԲՀԿ առաջնորդը՝ նույնպես. Մոսկվան հանձնում է նաև Քոչարյանին: -Ու երևի պատահական չէ, որ այս մոգական, հիրավի անհավատալի զարգացումները տեղի են ունենում լուսնի պատմական խավարման օրը, երբ դրանից հետո կարձակվի նաև Քոչարյանի խափանման միջոցի ընտրության դատավճիռը: Լիալուսին է՝ գայլերը սովորություն ունեն դուրս գալու մարդաորսի.... Ում համար լուսնի խավարում, ում համար՝ կյանքի խավարում Սյուռեալիստական, ա լա Կուշտունիցա Ստեփան Սաֆարյան Թավշյա հեղափոխության տեսանելի ու անտեսանելի երեսը չհրապարկվող ու տակավին գրվող հետազոտության մի պատառիկ»։

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am