Կոռուպցիայի դեմ պայքա՞ր, թե՞ վենդետա. Վահան Իշխանյանը՝ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի իրավիճակի մասին

«Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Մինասյանին հեռացնելը արդյոք վենդետա չի՞» վերնագրով ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել գրող, հրապարակախոս Վահան Իշխանյանը՝ անդրադառնալով բուժկենտրոնում ստեղծված իրավիճակին: «Մասիվի հիվանդանոցի տնօրեն Արայիկ Մինասյանը առողջապահության բնագավառում պաշտոնյա է եղել մինչև Սերժ Սարգսյանի խնամի դառնալը, նրան գիտեմ դեռ էն ժամանակ, երբ Երևանի առողջապահության վարչության պետն էր՝ 1990 թվից, առնչվել եմ հետը առողջապահության հետ կապված, հիվանդների նկատմամբ ավելի հոգատար պաշտոնյա չեմ տեսել։ ՀՀՇ-ի Համբարձում Գալստյանը դառնալով Երևանի քաղաքապետ՝ նրան հանեց պաշտոնից, իր ընկերոջը դրեց տեղը, ապա ինչ-որ ժամանակ անց Մինասյանը դարձավ Մասիվի հիվանդանոցի տնօրեն։ Ու երբ հիվանդանոցները սեփականաշնորհում էին, Արայիկ Մինասյանը սկբունքորեն չսեփականաշնորհեց Մասիվի հիվանադնոցը, թեև դրա հնարավորությունը բոլորից շատ ինքն ուներ։ Ուրեմն, նա Սերժի խնամի է դարձել արդեն պաշտոնյա եղած ժամանակ։ Հիվանդանոցի մասին հակասական բաներ եմ լսել. դրականը էն է, որ շատ հոգատար են հիվանդերի նկատմամբ, օրինակ լսել էի, որ շրջաններից եկած դիալեզի հիվանդների համար հիվանդանոցի մոտ բնակարաններ են վարձել, աղքատներին ձեռք են մեկնում։ Ինքս էլ եմ մի շարք անգամ առնչվել այդ հոգատարությանը։ Առողջապահության նախարարը որպես կոռուպցիայի դեպք նշեց, թե նույն մարդու վրա հինգ անգամ փող են դուրս գրել, մամուլն էլ, որպես պասիվ գրատախտակ, իր վրա ճպացրեց դա՝ փորձ չանելով ստուգել, թե ինչպես է դա եղել։ Հիվանդանոցի բժիշկներից մեկը ասաց, որ փաստի միայն կեսն են ասում, որ այո, մի թափառաշրջիկ֊անտուն (իր խոսքով բոմժ) հինգ անգամ տարբեր ձևերով բերվել է հիվանդանոց։ Հիվանդանոցի մասին բացասական էն եմ լսել, որ լավ բժիշկներ քիչ են, լինում են սխալ բուժումներ։ Եթե այդպես է, սա էլ է հասկանալի, լավ բժիշկներից շատերը թանկաբազար են և թանկ հիվանդանոցներում հարուստներին են միայն բուժում։ Նայում եմ ուղիղ եթերով հիվանանդոցի դիմաց բուժաշխատողների և խնամառուների (պացիենտների) բողոքի ցույցը և էլի եմ համոզվում, որ Մինասյանը հոգատար պաշտոնյա է, օրինակ Վոժդի (զոհված ազատամարտիկ Մուշեղ Մխոյան, ով առնչվել է 1988-ի շարժմանը, նրան կհիշեն) դուստրը հուզված, արցունքն աչքերին պատմում է, թե ոնց է իր ընտանիքի չորս անդամների նկատմամբ հոգատար եղել: Այսպիսով, հարց է առաջանում, առողջապահության ոլորտում հենց Սերժ Սարգսյանի խնամու ղեկավարած հիմնարկը առաջինը ստուգելը ու տնօրենից ազատվելը կոռուպցիայի դեմ պայքա՞ր է, թե՞ վենդետա։ Արդեն նկատում եմ, որ վենդետա է։ Կարծում էինք, թե հասարակությունը հասել է էնտեղ, որ որդին հոր արարքի համար պետք է պատասխանատվություն չկրի։ Պարզվում է՝ դեռ այնտեղ ենք, որ ասենք՝ խնամին խնամու արարքների համար պետք է պատասխանատվություն չկրի»,- գրել է Վահան Իշխանյանը:

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am