Ընտրագրավի չափն արդյոք անհանգստացնում է կուսակցություններին. Քննարկում ԱԺ-ում (video)

ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների շրջանակում «Ժառանգություն» կուսակցությունը խորհրդարանական աշխատանքային խմբին ներկայացրել է առաջարկներ ԸՕ-ում ներառելու նպատակով: Ծառուկյան դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը առանձնացրեց 2 առաջարկները՝ կապված ԱԺ ընտրություններին ընտրական գրավի նվազեցման, ՏԻՄ ընտրությունների, համայնքի ղեկավարի ընտրությունների մասնակցության սահմանափակման հետ. «ԱԺ ընտրություններին ընտրագրավի նվազեցումը մինչև 5 մլն դրամ լինի: 2-րդ առաջարկն անմիջապես ԱԺ-ին չի վերաբերում, բայց շատ կարևոր է, քանի որ առաջարկվում է, որ համայնքի ղեկավարը 2 անգամ անընդմեջ պաշտոնի ստանձնման հնարավորություն չունենա: Փաստացի ունեցանք, որ 20 տարուց ավելի համայնքի ղեկավար է մարդ լինում, ինչն անթույլատրելի է համարվում, որովհետև դա լճացնում է»: Մանրամասները ՝ տեսանյութում.