Փաշինյանի գրոհը բաց նյարդի վրա

ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը եւ այդ առթիվ ռուսական հակագրոհը <<սադրանք>> որակելու փաստը Ռուսաստանում ակնհայտորեն չեն մարսում: Գագաթնաժողովից հաշված օրեր հետո  Փանիկ գյուղում 102-րդ ռուսական ռազմաբաայի անակնկալ զորավարժություներով նախ փորձ արվեց ահուսարսափ առաջացնել գյուղում՝ ի պատասխան ու զգուշացում  արեւմուտք  այցի,իհարկե, Փաշինյանը կրկին չնահանջեց՝ անվանելով այդ գործողությունները սադրանք ռուսական կողմից,  եւ ահա Ռուսաստանը հերթական պատասխանը չուշացավ՝  Փաշինյանից բռնի  խոստովանություն կորզվեց  Էխո Մոսկվի միջոցով ՝ առ Ռուսաստան ու Պպուտին տածած սիրո վերաբերյալ: Էխո Մոսկվի ռադիոկայանի գլխավոր խմբագիր Բենեդիկտովին տված հարցազրույցում անդրադառնալով ՌԴ նախագահ Պուտինին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նրա հետ հանդիպումն ու շփումը իրականում շատ ավելի հեշտ ստացվեց, քան ինքը պատկերացնում էր մինչ այդ: Փաշինյանը հայտարարել է, որ Պուտինը անկեղծ ու բաց զրուցակից է, ինչը բարեկամության առանցքն է: Առաջին հայացքից խիստ տարօրինակ այս խոստովանությունը եւ այն էլ ոչ բռնի, թավշյա հեղափոխություն իրականացրած առաջնորդի, ասել կուզի՝ լեգիտիմ իշխանության ղեկավարի կողմից Պուտինի նկատմամբ, որի նկատմամբ Հայաստանում վերջին տարիներին մի շարք իրողություններով պայմանավորված ոչ բարեկամական տրամադրությունները կարծրացել են՝ սկսած Ադրբեջանին զենքի վաճառքից, վերջացրած մեր նկատմամբ վասալային վերաբերմունքից, համաձայնեք, որ խիստ ուշագրավ է: Սակայն դա մատնում է այն մասին, որ կողմերի միջեւ բաց նյարդ կա, ինչը Փաշինյանը փորձում է հանգստացնել դատարկ սիրո խոստովանությամբ եւ մի շարք արդարացումներով ու հավաստիացումներով: Փաշինյանը նախ արդարանում է, որ ինքը ոչ թե ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին է մասնակցել, այլ այն երկրների, որոնք ՆԱՏՕ-ի շրջանակներում Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն են իրականացնում, ապա կատեգորիկ փակում է ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը՝ բացասական պատասխանով. <<Որովհետև մենք հիմա ՀԱՊԿ անդամ ենք, և մենք այժմ ասում ենք, որ մեր նպատակն այն է, որ Հայաստանի անդամակցությունն այդ կազմակերպությանը դառնա ավելի ու ավելի արդյունավետ: Մենք որոշակի հարցեր ունենք ՀԱՊԿ մեր գործընկերների հետ, և այժմ մեր նպատակն է այդ կազմակերպությունը դարձնել առավել արդյունավետ>>, ասում է նա:  Սիրո խոստովանությանը հակառակ Փաշինյանը պնդում է նաեւ օրերս արտահայտած այն կարծիքը, որ Ղարաբաղի հարցը կարճ ասած Ռուսաստանի ձեռքերում է: Նա հարցազրույցավարին փորձում է համոզել, թե նման հայտարարություն չի արել, բայց իր բացատրության արդյունքում նույն բանն է ստացվում.<< Բայց ես այլ բան եմ ասել: Որ ես և բոլոր հայերը, և բոլորը Հայաստանում համոզված են, որ Ռուսաստանն ունի բոլոր միջոցները՝ թույլ չտալու լարվածության նոր ալիք մեր տարածաշրջանում և զսպելու Ադրբեջանին Հայաստանի և Ղարաբաղի վրա հարձակումից: Եվ դրանից հետո ես ասել եմ. «Ես չեմ կարող չհավատալ, ես չեմ կարող չհավատալ, որ Ռուսաստանը չի օգտագործի այդ հնարավորությունները՝ պատերազմը կանխելու համար»: Ես ասել եմ, որ Ռուսաստանն ունի բոլոր օջախները, բոլոր հնարավորությունները՝ պատերազմ թույլ չտալու համար, և ես չեմ կարող որևէ կերպ հավատալ, որ մեր ռազմավարական գործընկերը, մեր բազմադարյա եղբայրը և բազմադարյա բարեկամը պատերազմ թույլ կտա: Ես չեմ կարող դրան հավատալ>>: Նա դիվանագիտական պատասխան է տվել նաեւ տարածքների զիջման եւ Ադրբեջանի զենքի վաճառքի վերաբերյալ: Առաջինի դեպում հարցին հարցով է պատասխանել՝ «Իսկ Ադրբեջանը պատրա՞ստ է փոխզիջման: Ես ասում եմ, որ մենք ադեկվատ կլինենք ցանկացած իրավիճակում: Եվ այժմ… Ես արդեն ասացի, որ այն, որ իմ որդին ծառայում է Լեռնային Ղարաբաղում, դա խաղաղասիրական ժեստ է: Դա նշանակում է, որ ես պատերազմ չեմ ուզում: Բայց դա նաև նշանակում է, որ ես չեմ խնայի ոչինչ, ոչինչ՝ պաշտպանելու իմ ժողովրդին, իմ երկիրը: Բայց մենք պատերազմ չենք ուզում: Բայց մենք, իհարկե, կկռվենք, եթե Ադրբեջանը հարձակում գործի, պատերազմ սկսի: Բայց ոչ մեկ չի հարցնում՝ «Իսկ Ադրբեջանը պատրա՞ստ է փոխզիջման»: Իսկ զենքի թեմայով հիշեցրել է, որ ինքը այդ մասին Պուտինի հետ զրուցել է դեռեւս առաջին հանդիպման ժամանակ, ավելին մանրամասնել չի ցանկանում, քանզի երկուստեք հայտնի է վերաբերմունքը: Ստացվում է, որ սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտում Փաշինյանն իրականում պնդել է իր սկզբունքները Ռուսաստանի հետ հարաբերություններում, որոնք առանձնապես չեն տարբերվում ելման դիրքից եւ կարող ենք փաստել, որ ռուսական սադրանքը չի վախեցրել լեգիտիմ վարչապետին: Անի Սահակյան

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am