Փոխգնդապետին մեղադրանք է առաջադրվել

Քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է ՀՀ ՊՆ Նոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալի կողմից կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 3 անձի: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ զորամասի կապիտանը ծառայության ընթացքում ձեռք է բերել առողջական խնդիրներ, որի պատճառով դժվարություններ են առաջացել նրա կողմից հետագա ծառայողական պարտականությունները կատարելու համար: Այդ պատճառով 2016թ. նոյեմբերին վերջինս դիմել է զինվորական հոսպիտալ: ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում կատարված հետազոտությունների արդյունքում, ՀՀ ՊՆ ԿՌԲՀ-ի 05.05.2017թ. որոշմամբ, կապիտանը ճանաչվել է` «Պիտանի է զինվորական ծառայության համար սահմանափակումով», իսկ հիվանդությունը ձեռք է բերել զինվորական ծառայության ընթացքում: Զեկուցագիր ներկայացնելով վերադաս հրամանատարությանը` կապիտանը փորձել է տեղափոխվել մեկ այլ զորամաս՝ առողջական խնդիրների պատճառով համապատասխան պայմաններում ծառայությունը շարունակելու նպատակով, սակայն մերժվել է՝ ունակությունների և հմտությունների ոչ բավարար լինելու պատճառով: 2017 թվականի օգոստոս ամսին ՀՀ ԶՈՒ ԳՇ կադրերի վարչությունում կապիտանին առաջարկել են նշանակել ՀՀ ՊՆ Ամասիայի զինվորական կոմիսարի տեղակալի թափուր հաստիքին, ով նշված առաջարկը ընդունել է: Միաժամանակ, մտավախություն ունենալով, որ այս առաջարկը նախորդների նման կարող է չհաստատվել՝ խնդրանքով դիմել է իր ծանոթ Նոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալին՝ կոչումով փոխգնդապետին, և քննարկել նշված հաստիքին նշանակվելու իրական հնարավորությունը՝ պատրաստակամություն հայտնելով տեղափոխության համար գումար տալ: ՀՀ ՊՆ Նոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալը, հաշվարկելով, որ նշված պաշտոնին կապիտանի նշանակումը հնարավոր է այն պատճառով, որ դա վերջինիս բնակության վայրին մոտ է, և նշված պաշտոնի զբաղեցման համար նրա ունակությունները բավարար են, որոշել է օգտագործել իր պաշտոնեական դիրքը և հայտնել է, որ կարող է կազմակերպել նշված գործընթացը ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձի միջոցով՝ խաբեությամբ կաշառք ստանալու պատրվակով հափշտակելով կապիտանի կողմից տրված գումարը: Իսկ կապիտանը սահմանված ընթացակարգով 2017 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով նշանակվել է ՀՀ ՊՆ Ամասիայի զինվորական կոմիսարի տեղակալի պաշտոնին: Բացի այդ, քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ռազմամթերք հանդիսացող 1080 հատ 7,62մմ և 208 հատ 9մմ տրամաչափի, ընդհանուր՝ 1288 հատ փամփուշտ, որոնք պատկանել են նրա հորը: Պարզվել է դրանց ձեռք բերման աղբյուրը։ Ապացույցների համակցությամբ՝ կապիտան Պ.Մինասյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` կաշառք տալու փորձ, Նոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալ Հ.Մադաթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1, 2-րդ և 5-րդ կետերով՝ խարդախություն, Մ.Մադաթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am