Հայկական կողմը կանխում է երկու մեծ հարձակում

Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ Հայաստանի դիրքորոշումը համարժեք է լինելու իրավիճակին, երեկ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «շատ ճիշտ է արել»՝ Ադրբեջանի հասցեին օրերս հնչեցնելով կոշտ հայտարարություն: Հիշեցնենք, որ Հայաստանի ՊՆախարար Դավիթ Տոնոյանը EADaily-ին օրերս տված հարցազրույցում հանդես էր եկել ուշագրավ հայտարարությամբ՝ նշելով․ «2016թ․ ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնության դեպքում հայկական կողմը կարող է և զերծ չմնալ իր զինանոցում առկա բոլոր զինատեսակների կիրառման «գայթակղությունից»՝ հակառակորդին տալով մասշտաբային և որոշիչ հակահարված»: Հայաստանի ղեկավարն ու կառավարության անդամները երեկ պաշտպանության նախարարությունում էին, որտեղ հայաստանյան ռազմաուսումնական հաստատություններն ավարտած սպաներին շնորհվեցին ավարտական փաստաթղթեր և սպայական դաշույններ: «Մենք կարծում ենք, որ խաղաղ բանակցային ճանապարհով հարցի կարգավորումը կարևոր է, մենք համարում ենք, որ դա հնարավոր է, բայց մենք ասում ենք նաև, որ դրա համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ: Ցավոք սրտի Ադրբեջանը իր գործողություններով և իր հռետորաբանությամբ հնարավորություն չի տալիս, խաթարում է խաղաղության մթնոլորտը և հնարավորությունը, և մենք համարժեք ենք լինելու իրավիճակին», ասել է Փաշինյանը: «Եթե Ադրբեջանը կվերանայի իր մոտեցումը և կնպաստի խաղաղության մթնոլորտի հաստատմանը, մենք այդ իրավիճակին կլինենք համարժեք: Եթե այլ ուղղությամբ կգնա, մենք այդ իրավիճակին նույնպես կլինենք համարժեք»: Լրագրողներից մեկի հարցին՝ համարժեք ասելով նկատի ունի, որ հայաստանյան զինված ուժերի տրամադրվածությունը արդեն հարձակողակա՞ն տրամաբանության մեջ պետք է դիտարկել, Փաշինյանը պատասխանել է․ - «Ես ասում եմ, որ մեր գործողությունները պետք է լինեն համարժեք՝ օպերատիվ իրավիճակից բխող և մեր երկրի ազգային անվտանգության շահերից և անհրաժեշտություններից բխող»: Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնում ընտրվելու հաջորդ օրն իսկ՝ մայիսի 9-ին Փաշինյանը Ստեփանակերտում էր, որտեղ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ հայտարարեց, որ հետայսու պաշտոնական Երևանը Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին ներկայացնելու է միայն Հայաստանի տեսակետը, և պաշտոնական Ստեփանակերտը պետք է ներկայացված լինի բանակցային սեղանի շուրջը, հակառակ դեպքում բանակցությունները կիսատ են: Այժմ պաշտոնական Երևանն, իհարկե, պնդում է, որ կողմնակից է խաղաղ բանակցությունների շարունակմանը, և առհասարակ՝ փոխզիջումներով հակամարտության կարգավորմանը, բայց դա չի նշանակում, որ Հայաստանից միակողմանի զիջումներ պետք է սպասել: Ուշագրավ է, որ Ռուսաստան մեկնելուց առաջ Հայաստանի վարչապետը, կարծես, լրացուցիչ փորձ է անում ամրացնել հայկական կողմի դիրքերը, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը հնարավոր է այս փուլում հենց Հայաստանից է զիջումներ ակնկալում: Եթե հաշվի առնենք հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված թոհուբոհային մթնոլորտը՝ այս պայմաններում, նման դեպքերի ընթացքը չի կարելի բացառել: Այդ իսկ պատճառով՝ Հայաստանի ու Արցախի պաշտպանության նախարարների, հիմա էլ արդեն Նիկոլ Փաշինյանի հավելումները ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի մասով տրամաբանական են: Ըստ ամենայնի հայկական կողմը փորձում է կանխել մեծ հարձակում ոչ միայն Ադրբեջանի կողմից՝ պատերազմական գործողությունների տեսքով, այլև՝ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից՝ բանակցությունների սեղանի շուրջ: Թամար Բագրատունի

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am