Հայաստանում երկիշխանության ուրվական է շրջում

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները կարող են բեկումնային դառնալ քաղաքական դաշտում՝ երկրում առաջացնելով երկիշխանություն՝ ի դեմս ԲՀԿ-ի, որը Երեւանը «գրավելու» լուրջ հավակնություններ է դրսեւորում։ Գագիկ Ծառուկյանի թիմը ավագանու ընտրություններին պատրաստվում է ճիշտ այն պահից, երբ Տարոն Մարգարյանը հրաժարական ներկայացրեց։ Տեղեկություններ կան, որ Գագիկ Ծառուկյանը այս անգամ որոշել է միանձնյա որոշումներ չկայացնել ու ներկուսակցական մրցակցության հիմքով որոշել քաղաքապետի թեկնածուին, այն անձին, ով կգլխավորի ավագանու ընտրացուցակը։ Այդ նպատակով նա հարցումներ է պատվիրել բոլոր հավակնորդների վերաբերյալ, որպեսզի արդյունքներից կողմնորոշվի, թե երեւանցին ում է ամենաշատը համակրում։ Մամուլում տեղեկություններ կան թեկնածուների մասին՝ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյան, ՀՀՇ-ական, Ծառուկյան դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյան, Տիգրան Ուրիխանյան, Գեւորգ Պետրոսյան, նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյան, շրջանառվում է նաեւ Կենտրոն հ/ը-ի հաղորդավար Պետրոս Ղազարյանի անունը, սակայն նա ընդգրկված չէ հարցման ցուցակում։ Նախնական տեղեկություններով առաջատարներն են Արարատ Զուրաբյանը եւ Նաիրա Զոհրաբյանը։ Վերջինս համարվում է ԲՀԿ-ի սիմվոլը եւ քաղաքական տարբեր վայրիվերումների ժամանակ չի դավաճանել կուսակցությանը, դրան զուգահեռ աչքի է ընկել արմատականությամբ ու քաղաքական գործչի իր յուրօրինակությամբ։ Գտնված թեկնածու է նաեւ Արարատ Զուրաբյանը, հատկապես հիմա, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիվ 1 մրցակիցը Գագիկ Ծառուկյանն է ու վերջինիս դեմ գործողություններով նա փաստում է Ծառուկյանի նկատմամբ ունեցած վախերը։ Արարատ Զուրաբյանի ու Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները հնուց են եկել ու ավելի կարծրացել մեր օրերում։ Հիշենք Զուրաբյանի խիստ էմոցիոնալ ելույթը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի մասին, Զուրաբյանը իր ընկերոջը ՝ հերոս Փաշինյանին խորհուրդ տվեց պահպանել իր անվտանգությունը․․․Քարոզարշավի ընթացքում այդ հարաբերությունները կարող են իրենց դերը խաղալ ու մրցապայքարը չսրել մինչեւ վերջին խազը։ Թեեւ մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանին ճանաչողները գիտեն, որ նա հարաբերություններ պահող չէ եւ գնում է իրավիճակային լուծումների։ Այդ մասին հասկանում են նախեւառաջ ԲՀԿ-ում, որոնք այսօր փաստացի իշխանություն են, բայց գործնականում ավելի վատ դիրքերում, քան նախորդ իշխանությունների ժամանակ։ Ապացույցը Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետի կալանավորումն է։ Ինչ է, նախկինում նույն այդ պետը «հրեշտակային» կյանքով էր ապրո՞ւմ, անշուշտ՝ ոչ, սակայն նա ոչ մի անգամ չի հայտնվել նման կարգավիճակում։ Փաշինյանի տեսակին ծանոթ են նաեւ ՀՀԿ-ականները ու հասկանում են, որ նրա իշխանության մեջ տեղավորվելու շանսերը գրեթե զրոյական են։ Այս համատեքստում անհիմն չեն մամուլի տեղեկությունները, որ ՀՀԿ-ն գուցե ստվերային աջակցություն հայտնի ԲՀԿ-ին, հասկանալով, որ ԲՀԿ-ն է իր վերակենդանացման միակ ճանապարհը։ Վերցնելով Երեւանը ԲՀԿ-ն կվերցնի իշխանության կեսից ավելին, իսկ այդ ժամանակ ՀՀԿ-ԲՀԿ դաշինքը լուրջ մարտահրավեր կներկայացնի Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Անի Սահակյան

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am