Մոսկվան և ՀԱՊԿ-ն կարձագանքեն Խաչատուրովի շուրջ զարգացումներին. Տարասով

«Մոսկվան կարձագանքի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ զարգացումներին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննությանը, որի շրջանակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նաև՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանքներ են առաջադրվել, կալանքի մասին միջնորդություններ ներկայացվել: Տարասովն ասաց, որ հետևում են ներհայաստանյան իրադարձություններին, Մոսկվայի պաշտոնական գնահատականը դեռ չի եղել, այն կլինի մի որոշ ժամանակ անց: «Ես իմ անձնական տեսակետը կարող եմ հայտնել, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում ներկայումս, որոշակի անհանգստություն է առաջացնում: Առանց կասկածի՝ կարող եմ ասել, որ քաղաքական էլիտաների միջև պայքար է ընթանում, իշխանությունն անցյալի միջոցով փորձում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի նոր մոդել ստեղծել: Կոռուպցիան, արատավոր երևույթները, հանցագործությունները ողջ աշխարհում են դատապարտվում, մենք երբեք չենք աջակցի այդ արատավոր երևույթներին: Ներկայումս, սակայն, կարծում եմ՝ հարցն այլ է, որ Հայաստանն Ադրբեջանի հետ պատերազմի մեջ է, կա ԼՂ հակամարտությունը, ուստի ներքաղաքական իրավիճակի սրումն անհանգստություններ է առաջացնում Ղարաբաղյան հակամարտության տեսանկյունից: Ռոբերտ Քոչարյանը հայտնի ֆիգուր է, հետևողականորեն զբաղվել է ԼՂ հակամարտության կարգավորմամբ, չի փորձել զիջել ՀՀ ազգային շահերը, ուստի ազգային դավաճանության մեջ մեղադրել նրան հնարավոր չի լինի: Սրանք ներքաղաքական պայքարի նշաններ են, կտեսնենք, ինչպես կզարգանան իրադարձությունները: Տհաճ է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է ներքաշված այս գործում, սա այդ կառույցի հեղինակությանը հարված է: Որոշ ժամանակ անց Մոսկվան կարձագանքի ամենայն հավանականությամբ: Ռոբերտ Քոչարյանը նախկին նախագահ է, բնականաբար, նրա վերաբերյալ Մոսկվան որևէ հայտարարություն չի անի, իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի վերաբերյալ պետք է լինի, պարտավոր է, քանի որ Խաչատուրովը զբաղեցնում է պաշտոն մի կառույցում, որն ԱՊՀ մասշտաբով է գործում՝ որպես անվտանգության կառույց: Բայց թե ինչպիսի հայտարարություններ կլինեն՝ չեմ կարող ասել, չեմ ուզում գուշակել»,- ասաց Տարասովը: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Թրամփի հաջորդ թիրախը Իսրայելի ՌՕՈւ-ն հարվածներ է հասցրել Թեհրանում ԻՀՊԿ ՌՕՈւ կառավարման կենտրոնին Ըստ Թրամփի՝ Իրանը պարտվել է Բարձրացված թոշակով ինչ կարող է անել թոշակառուն Փաշինյանի գալուց առաջ Գյումրիի փողոցներում ուժեղացված հսկողություն է Այս անգամ ում է պարգևատրում Ալեն Սիմոնյանը Ճամբարակում մայրը 3 ամսական երեխային հայտնաբերել է մահացած․ նրան գաղտագողի հուղարկավորել են Իրանն այլևս կարմիր գծեր չունի. դեսպան Իրանի այաթոլլաները կոչ են արել արագացնել հանրապետության գերագույն առաջնորդի ընտրությունները Լիբանանին Իսրայելի հասցրած վերջին հարվածների պատճառով զոհվածերի թիվն աճել է Քրդերը մերժեցին Թրամփին ու Նեթանյահուին՝ Իրանի դեմ ցամաքային գործողության մասնակցելու հարցում «Տեխնոլոգներիդ» ասա, որ լավ չեն աշխատում. ԷՍ ԹԱՄԱՇԱՆ ԱՌՆՎԱԶՆ ՈՂՈՐՄԵԼԻ Ա, ԵԹԵ ՈՉ ՆՈՂԿԱԼԻ... Ի՞նչ օգուտ է տվել ՀՀ-ին ու «հպարտ քաղաքացուն» հայկական արբանյակը․ ռազմական փորձագետ Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը հասնում է մինչև 110 սմ-ի․ Սուրենանյանը վատ լուր է հայտնում «Քարֆուր»-ից գողություն կատարող 3 աղջիկներ բռնվել են Թրամփը շատ ուժեղ հարված է խոստանում Իրանի նախագահը ներողություն է խնդրել հարևան երկրներից հրթիռային հարվածների համար Երևանում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ Ամեն ինչ արել են, որ Արտաշատի դեպքը չկրկնվի Ինչ-որ մի շատ լավ տեղեկացված աղբյուր ինձ հուշում է, որ այս պահին իրական թվերը հետևյալն են Մերձավոր Արևելքից ՀՀ վերադարձողներին կտրամադրվի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում Թուրքիան հետևում է Իրանի վրա հարձակումներին․ Էրդողան Երևանը պետք է զգոն լինի, պատրաստ՝ Հարավային Կովկասում զարգացման ամենաբարդ սցենարներին․ Գևորգյան Երբ Փաշինյանը մտել է Յոթ Վերք, հավատացյալների մի մասը դուրս է եկել եկեղեցուց Սերբիան ՆԱՏՕ-ի ու ամերիկյան ուժերի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am