Քոչարյանը ստում է, ստում է ու ստում. Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ

Հայաստանաի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, որտեղ նա խոսում է Մարտի 1-ի գործով իրեն առաջադրված մեղադրանքի մասին, հայտարարել է, որ Քոչարյանը պատկերացում չունի, ինչ ասել է Նախագահ և նրա սահմանադրական լիազորություններ ու գործառույթներ։ Նա առանց խորանալու կոնկրետ դետալների մեջ (շատ երկար կստացվի), հարցազրույցից արձանագրել մի քանի կետ․ «1․ Հարցաքննությանն ու հարցազրույցին ընդառաջ, Քոչարյանը գոնե հարկ չի համարել հիշել 2008թ․ իրադարձությունների ժամանակագրությունը։ Հաջորդած դեպքը դարձնում է նախորդած եւ հակառակը։ Օրը 6-8 ժամ գիրք էր գրում, փոխարենը մի քանի ժամ կարող էր տրամադրել այս հարցին՝ ծիծաղելի չերեւալու համար (գիրք գրելու ժամանակ հիմա շատ կունենա)։ 2․ Քոչարյանը պատկերացում չունի, ինչ ասել է Նախագահ եւ նրա սահմանադրական լիազորություններ ու գործառույթներ։ 3․ Քոչարյանն այնքան համարձակություն չունի, որ փորձում է, իր եւ մեղադրանքի արանքում խցկել բոլոր հնարավոր նախկին գործընկերներին։ Նախագահ ես եղել՝ գոնե կարողացիր գլուխդ բարձր պահել՝ եթե նույնիսկ համարում ես, որ քեզ շինծու դատում են։ 4․ Քոչարյանը ստում է, ստում է ու ստում։ Կոնկրետ դրվագներով։ 5. Քոչարյանն ատել եւ ատում է մեր ժողովրդին՝ նրան համարելով իր գլխին գալիք փորձանքների պատճառը։ 6․ Քոչարյանը չունի մի ընկեր, ով իրեն կպաշտպանի (եւ սա որեւէ մարդու ամենաբնորոշիչ գնահատականն է)։ Ստիպված ինքն իրեն է պաշտպանում։ Ավելի խղճուկ վիճակ հնարավոր չէր պատկերացնել»,- ասված է Մուսինյանի Facebook-յան գրառման մեջ։ Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին ՀՔԾ էին հրավիրվել նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 301.1 հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար:

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am