«Զինվորի բաժին» մակնշմամբ արտադրանքը ծածկված է եղել կրկնապիտակով

Կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված պետական վերհսկողության շրջանակներում իրացման ցանցում հայտնաբերվել է կրկնակի պիտակավորմամբ տավարի պահածոյացված շոգեխաշած միս: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ առաջին մակնշումը` տպագրված հենց թիթեղյա տարայի վրա, պարունակել է «Զինվորի բաժին» վաճառքի ենթակա չէ» գրառումը, ինչը եղել է ծածկված երկրորդ` թղթե պիտակի միջոցով: Թիթեղյա տարայի մակնշման համաձայն՝ տարայում մսաբուսական պահածո է` կարմիր լոբի, ԽԵԿ միս (խոշոր եղջերավոր կենդանի), գլուխ սոխ, գազար, արևածաղկի ձեթ բաղադրությամբ, իսկ համաձայն երկրորդ՝ թղթե պիտակի մակնշման` տավարի շոգեխաշած միս: Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տարայի պարունակությունը համապատասխանում է երկրորդ մակնշման բաղադրությանը՝ իրացվել է շոգեխաշած միս: Հարկ է նշել, որ երկու պիտակների վրա էլ նշված է միևնույն արտադրողի անունը` «Հ.Ա.Ն.Ս.-ՖՈՒԴ» ՍՊԸ: Պարզվել է, որ ընկերությունն արտադրանք է թողարկում ինչպես ՊՆ, այնպես էլ իրացման ցանցի համար, և, համաձայն տնտեսվարողի բացատրության, տեղի է ունեցել թյուրիմացություն՝ աշխատակիցների անփութության պատճառով: Այդուհանդերձ առավել հավանական է համարվում, որ այդկերպ փորձ է արվել շրջանառությունից դուրս բերել ավելացած տարաները: Արտադրողին տրվել է արտադրանքի հետկանչի կարգադրագիր և խախտումները վերացնելու հանձնարարական: Արտադրողը խմբաքանակը հետ է կանչել իրացման ցանցից: Հավելենք, որ ուսումնասիրության պահին ընկերությունում արտադրական գործընթաց չի եղել և, համաձայն տնտեսվարողի բացատրությունների, արտադրությունը չի գործում ավելի քան երկու ամիս: Հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տնտեսվարողի կողմից ներկայացված բացատրությունների վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի պաշտպանության նախարարությանը: Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին կրկնապիտակի կամայական օգտագործման դեպք նկատելիս (անկախ այն հանգամանքից, թե ինչ տեղեկատվություն է թաքցված) ահազանգել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի «Թեժ գծին» (010)20-60-40 կամ (012)90-60-90 շուրջօրյա հեռախոսահամարներով:

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am