Սկսել են ԴԱԻՇ-ից ազատագրել Հիթ քաղաքը
Alsumaria հեռուստաընկերությունը հայտնել է,որ Իրաքի զինվորականները շաբաթ օրը հարձակողական գործողություններ են սկսել Անբարի մարզկենտրոն Էր Ռամադիից արևելք Հիթ քաղաքի վրա: «Հիթ քաղաքի և մոտակա Քուբայսա քաղաքի ազատագրման գործողությունները սկսվել են առավոտյան` անվտանգության ուժերի ու տեղական ջոկատների մասնակցությամբ և միջազգային կոալիցիայի և Իրաքի ռազմաօդային ուժերի աջակցությամբ:Ուժերը հարձակումը սկսել են արևմտյան ճակատից քաղաքի կենտրանական շրջանների ուղղությամբ: Միաժամանակ կոալիցիայի ավիացիան ռմբակոծել է ԴԱԻՇ-ի դիրքերը՝ նրանց հասցնելով կենդանի և նյութական զգալի կորուստներ»,- հայտնել է Անբարի շրջանի խորհուրդի ներկայացուցիչ Սաբահ Կարհուտը:
