Նախկին ռեժիմը շարունակում է վերահսկել դատական համակարգը.ակցիա ի աջակցություն Սեֆիլյանի գործով մեղադրյալ Արթուր Մովսիսյանի (video)

Այսօր Վերքաննիչ դատարանի դիմաց Հիմնադիր խորհրդարանի անդամները բողոքի ակցիա էին իրականացնում ի աջակցություն Սեֆիլյանի գործով մեղադրյալ Արթուր Մովսիսյանի: Մեզ հետ զրույցում Հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանն ասաց. «Այսօր մենք ժամանակավոր փակեցինք Վճռաբեկ դատարանի մուտքը, սակայն ոստիկաններն անցան իրենց նախկին մեթոդներին և ուժի կիրառմամբ բացեցին այն: Այնուհետև մեզ մոտեցավ Վճռաբեկ դատարանի ներկայացուցիչը ու ասաց, որ Արթուր Մովսիսյանի խափանման միջոցը փոխելու հարցը քննվելու է օգոստոսի 1-ին»: Գևորգ Սաֆարյանի խոսքով՝ դատական համակարգը շարունակում է մնալ նախորդ ռեժիմի վերահսկողության տակ և այդ է պատճառը, որ արդարության վերականգնումը ուշանում է. «Արթուր Մովսիսյանի խափանման միջոցը չի փոխվում, քանի որ նախորդ ռեժիմը շարունակում է վերահսկել դատական համակարգը, իսկ նրանից վրեժ են լուծել, քանի որ նա հրաժարվել է Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ սուտ ցուցմունքներ տալ»: Մանրամասները՝ տեսանյութում.