Մովսես Արիստակեսյան. Ի վերջո, չի կարելի նախարարություններում նշանակել ընդամենը կատարողների, այն էլ՝ վատ կատարողների

Հարցազրույց «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, կառավարման առաջատար մասնագետ, հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ ՄՈՎՍԵՍ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԻ հետ -Որպես կառավարման ոլորտի մասնագետ ինչպե՞ս եք գնահատում վարչապետի կադրային քաղաքականությունը: Քիչ ժամանակ չի անցել կառավարության գործունեության մեկնարկից, եւ արդեն կարելի է օբյեկտիվ գնահատական տալ արածներին կամ չարածներին: -Առաջին իսկ օրվանից ողջունել եմ երիտասարդներին քաղաքականության մեջ ներգրավելու եւ կառավարությունը երիտասարդացնելու քաղաքականությունը, որ վարում է ներկայիս վարչապետը: Բայց դա չի նշանակում, որ այդ երիտասարդների ընտրությունը հարկավոր էր կամայական անել, պատասխանատու պաշտոնների նշանակել ընդամենը արտասահմանում թեկուզեւ փայլուն կրթություն ստացած, բայց կառավարման համակարգում որեւէ աշխատանքային փորձ եւ մասնագիտական գիտելիքներ, հմտություններ չունեցող անձանց: Ի վերջո, չի կարելի նախարարություններում նշանակել ընդամենը կատարողների, այն էլ՝ վատ կատարողների: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նրանցից մեկն է, փայլուն կրթություն ունի, բայց հանրային կառավարման որեւէ փորձ չունեցող՝ ըստ իր կենսագրական տվյալների: Նույնը շատ կարեւոր պաշտոն ունեցող Դավիթ Սանասարյանն է՝ պետական վերահսկողական ծառայության ղեկավարը: Եթե ուսումնասիրեք պաշտոնական կայքում տեղադրված նրա կենսագրությունը, կհամոզվեք, որ նա գոնե մեկ օր չի աշխատել այնպիսի ոլորտում, որտեղ կառավարման գործողություններ իրականացրած լինի: Եվ նման մասնագիտական անցյալով նա պետք է կազմակերպի գործադիր իշխանության գործունեության վերահսկողությունն ու կառավարումը: Նոնսենս է: Նա չգիտի ինչպես կառավարել: Ավելին՝ նրա կենսագրական տվյալները լի են կեղծիքով եւ անհամապատասխանություններով, ինչի պարագայում նա անգամ բարոյական իրավունքի չունի ղեկավարելու այնպիսի կարեւորագույն կառույց, ինչպիսին պետական վերահսկողական ծառայությունն է: Կառավարությունում կան աշխատողներ, որոնք խնդիրներ ունեն օրենքի հետ: Օրինակ, Տիգրան Ավինյանի խորհրդականը, որը ժամանակին մեղադրվել է անօրինական զենք, զինամթերք պահելու համար, թմրանյութերի հետ կապված պատմության մեջ էլ իր անունն է թողել: -Դատելով այն բանից, թե այդ կուսակցությունից ովքեր են առաջադրվել քաղաքապետի թեկնածու, կարելի է ասել, որ այնտեղ հետեւություններ չեն արվում: -Ծիծաղ է առաջացնում, որ Հայկ Մարությանին իր կուսակիցները համեմատում են Ռոնալդ Ռեյգանի հետ: Նա միջին կարգի դերասան է եւ նման պատասխանատվություն չի կարելի դնել նրա ուսերին: Կձախողենք: Նույնը վերաբերում է Ալեն Սիմոնյանին. նա կառավարման որեւէ փորձ չունի, ինչպե՞ս է դրսեւորելու իրեն քաղաքապետի պաշտոնում: Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում  

դիտվել է 476 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am