«Խեղճ» Ալիև

Ալիևի «երգը» նույնն է Հունվարի 9-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արամայիս Ոսկանյանը։ Իսկ Հունվարի 10-ին և լույս 11-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց, տեղեկացրեց ԼՂ պաշտպանության նախարարությունը։ Ադրբեջանը, փաստացի, անցնում է լարվածությունը կրկին թեժացնելու քաղաքականությանը, և սա կանխատեսելի էր` դեկտեմբերին Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո: Բանակցություններում միջնորդների հորդորները` շփման գծում նվազեցնել լարվածությունը չի բխում Ադրբեջանի շահերից: Ավելին, միջնորդները սպասում են Ադրբեջանի պատասխանին` սահմաններում միջադեպերի ուսումնասիրության մեխանիզմների ստեղծման շուրջ, իսկ Բաքուն հետևողականորեն չի համաձայնում այդ գաղափարին: Ինչ է մնում Ալիևին, քան անցնել շփման գիծը կրկին թեժացնելը... Կարևորը, որ դրա համար Ալիևը ունի մշտական «արդարացումներ»: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ 2015-ին ոչ մի առաջընթաց տեղի չի ունեցել, և նախագահների վերջին հանդիպումը ևս ֆորմալ բնույթ է կրել», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Նա հավելել է, թե պատճառն այն է, որ Հայաստանը խաղաղություն չի ցանկանում, այլ ձգտում է, որքան հնարավոր է երկար պահպանել «ստատուս քվոն», չի ցանկանում հեռանալ «օկուպացված հողերից»: Փաստորեն, Ալիևն առաջին անգամ անդրադարձ կատարեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` Շվեյցարիայում դեկտեմբերի 19-ին կայացած հանդիպմանը, և ինչպես միշտ` նա դժգոհ է և մեղադրում է հայկական կողմին: «Մենք ցանկանում ենք կարգավորել հակամարտությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնպես բազմիցս հայտարարել են, որ ցանկանում են հասնել հակամարտության կարգավորմանը, բնականաբար, դա միջնորդների պարտականությունների մեջ է մտնում: Բայց ցավոք ոչ մի լուրջ ճնշում օկուպանտի վրա չի գործադրվում»: Նա կառավարության նիստում հայտարարել է, թե 2015-ին Ադրբեջանը շփման գծում առավելության է հասել, թելադրել է իր կամքը և առաջիկայում ևս կուժեղացնի իր մարտական ներուժը: Ալիևի վախերը Ալիևի նախագահությամբ անցկացված նիստում ամփոփվել են երկրի 2015-ի սոցիալ-տնտեսական արդյունքներն ու նաև անդրադարձել առաջիկա խնդիրներին: Ալիևն ընդունել է, որ նավթի գնի անկումն ու մանաթի արժեզրկումը ազդեցություն են թողել Ադրբեջանի տնտեսության վրա, սակայն ասել է, թե, այնուամենայնիվ, տնտեսական աճ է գրանցվել, սոցիալական ծրագրերը չեն կրճատվել, իսկ երկրի բնակչությունը ավելացել է 114 հազարով: Ըստ նրա բերած թվերի՝ Ադրբեջանի տնտեսությունում 20 միլիարդ դոլարի ներդրում է կատարվել: «Նավթից կախվածությունը նվազում է: Բայց մենք պետք է նվազագույնի հասցնենք այն, որպեսզի ապագայում կախում չունենանք նավթի գներից»,- ասել է նա` առաջնային խնդիր համարելով նաև ներդրումների ծավալի մեծացումը: Ալիևը նաև նշել է, որ 2015թ. Ադրբեջանում ներդրվել է 20 միլիարդ դոլար, որի կեսը բաժին է ընկնում օտարերկրացի ներդրողներին: Տարածաշրջանային խնդիրներից նա անհանգստություն է հայտնել ռուս-թուրքական և Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների լարվածության աճի կապակցությամբ: Ալիևն ասել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան Ադրբեջանի մոտիկ հարևաններն են, ու նրանց միջև ստեղծված իրավիճակը անցանկալի է: Իսկ Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև լարվածության կապակցությամբ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ այդ իրավիճակը ազդեցություն է թողնում մահմեդական աշխարհի վրա: «Անցյալ տարի սրվեցին Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները: Բնականաբար, դա մեզ շատ է անհանգստացնում, քանի որ երկու երկրներն էլ մեր հարևաններն են, բարեկամները, և նման իրավիճակն անցանկալի է մեզ համար»,- ասել է Ալիևը` հավելելով. «Այդ վիճակն ազդում է մուսուլմանական աշխարհի իրադարձությունների վրա»,- նշել է նա: Նա նաև հավելել է, որ Ադրբեջանին առհասարակ անհանգստացնում է «միջքաղաքակրթական թյուրըմբռնումը»: Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում լարումից ամենամեծ վնասներն, անշուշտ կարող է կրել Ադրբեջանը, ու Ալիևը, դա շատ լավ գիտակցում է: Թե՛ Ռուսաստանի, թե՛ Թուրքիայի հետ սերտ հարաբերությունները նրան պարտավորեցնում են «ծանր» օրերին մեկին հավատարմություն հայտնել, իսկ Ալիևը դա չի կարող անել, մյուսին` չնեղացնելու համար: Թամար Բագրատունի

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվեց Անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները. Դանիելյան «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին Կարող են փոխել դասագրքերի ձևակերպումները, բայց չեն կարող փոխել այն, ինչ ապրել ու տեսել է մի ամբողջ սերունդ․ Դանիելյան 53,5 մլն դրամ և 275 հազար դոլար հափշտակողները հայտնաբերվել են «Ես Նիկոլ Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը». Սուրենյանց Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող մնալ անպատիժ «Ստի վրա հիմնվածը ոչ միայն չի կարող անվտանգություն ապահովել, այլև կործանվելու է» Այս երեք տարիների ընթացքում Ռուբենը շարունակում է պայքարել հանուն հայկական արժանապատվության․ Առաքելյան «Պարտությունը քաղաքական պատմության ավարտը չէ». Վահե Դավթյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Ծառուկյան «Գույնզգույն թիթեռները» պատերազմ բերեցին ու մինչեւ էսօր էդ պատերազմը չի հեռանում մեր երկրից Հայ զինվորը չի՛ պարտվել, մեր հրամանատարները չե´ն պարտվել, հայ ժողովուրդն այդ պատերազմում չի՛ նահանջել Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am