Քոչարյանի փաստաբանները զարմացած.ինչու է դատարանը այդքան հապճեպ
«Նախագահն իր կարգավիճակից բխող գործողությունների համար օժտված է իմունիտետով: Հակառակ դեպքում ինչո՞ւ են տվել իմունիտետը: Ես տեսնում եմ հապճեպության խնդիր: Մարդկային վերաբերմունք ցուցաբերեք մեր նկատմամբ: Ես ՀՔԾ-ից դուրս եմ եկել ժամը 18-ի սահմաններում: Ինձ տվել են 136 էջ, բերել-գցել եմ տուն՝ հույսով, որ մի քիչ հանգստանամ, հասցնեմ ծանոթանամ, քանի որ արգելանքի տակ չէ Ռոբերտ Քոչարյանը, հետո հասցնեմ պատրաստվեմ, որ կարողանամ գալ այստեղ՝ իմ տեսակետն արտահայտեմ։ Եվ հանկարծ ինձ ժամը 9.35-ին տալիս են ծանուցագիր, որ 10-ին ներկայանամ դատական նիստին։ Ես ե՞րբ հասցնեմ նյութերին ծանոթանալ, որ կարողանամ առարկություններս բերել: Արդյոք սա հապճեպություն չի՞ դատավորի կողմից»,- լրագրողների հետ զրույցում ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը: Նա համարում է, որ քրեական հետապնդման հիմքեր չկան, ավելին՝ «ականջներից ձգած» մեղադրանք է: