Ով է սրում ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի վերջին հարցազրույցը ցույց է տալիս, որ Հայաստանը սկսել է վերանայել իր պաշտպանական քաղաքականությունը եւ տարածաշրջանում Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին որպես զսպման միջոց օգտագործելու է կանխարգելման ռազմավարությունը: Սա, անշուշտ, նոր խոսք է ՀՀ ռազմական պաշտպանական դոկտրինի համար, քանի որ մինչ այդ մենք վարում էինք թշնամու ռազմական գործողությունների հզոր հակադարձման մարտավարությունը, ինչը, ժամանակը ցույց տվեց, չի արդարացնում իրեն: Այսօր, սակայն, բացահայտ հայտարարում ենք, որ պատրաստ ենք նաեւ նախահարձակ լինել, եթե նկատենք թշնամու կուտակումները մեր սահմաններին: Հայաստանի պաշտպանական համակարգի համար նախարար Դավիթ Տոնոյանի մոտեցումները անշուշտ ռազմավարական կարեւոր նշանակություն ունեն, քանի որ այսպիսով ուրվագծվում են մեր պետության ռազմական քաղաքականության հիմնական ուղղությունները: Իսկ դա շատ կարեւոր է, քանի որ պետության ազգային անվտանգության ողնաշարը պաշտպանական քաղաքականությունն է եւ դրա մոտեցումերից ու կառուցվածքից է կախված, թե ինչպիսի պետություն ենք մենք ցանկանում ունենալ: Հնարավոր ագրեսիայի զսպման ու նախահարձակման քաղաքականությունը նաեւ փոխում է ռազմական ուժերի կառուցման համակարգը, եւ Հայաստանը կարիք ունի այս հարցում կատարել մարտավարական ու ռազմավարական փոփոխություններ: Այսինքնՙ պետության Ազգային անվտանգության ու Պաշտպանական դոկտրինի վերանայում եւ նորերի ստեղծում: Սակայն կարծում եմ վերոհիշյալ հարցազրույցը առաջին հերթին իրավիճակ է փոխում տարածաշրջանում, կամ գոնե սկսում է փոխել: Նախարարը հստակ կերպով հասկացնել է տալիս, որ նախահարձակ լինելու մենաշնորհը այլեւս չի պատկանում Ադրբեջանին: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը բազմաթիվ անգամներ բացահայտ հայտարարել էր, որ իրեն իրավունք է վերապահում ռազմական ճանապարհով լուծելու Արցախյան հարցը: Վերջինիս այդ ագրեսիվ հայտարարությունները եւ նույնիսկ ապրիլյան ավանտյուրան երբեք չեն արժանանում Մինսկի խմբի համանախագահ պետությունների ԱՄՆ, Ֆրանսիայի ու Ռուսաստանի միանշանակյա դատապարտմանը: Ստեղծված այս իրավիճակը Ադրբեջանին հնարավորություն է տալիս ոչ միայն շարունակաբար կրկնել իր ագրեսիվ հռետորաբանությունը, այլեւ հավակնել ոչ միայն Արցախի, այլեւ արդեն Հայաստանի տարածքին: Պատերազմ սկսելու ադրբեջանական «մենաշնորհը» նրանց հնարավորություն է տալիս տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի սրման հարցում լինել նախաձեռնողը: Այսինքնՙ ակտիվությունը պահելով իր ձեռքում, պաշտոնական Բաքուն փորձում է թելադրողի կարգավիճակ ստանալՙ ցույց տալով, որ խաղաղությունը կամ պատերազմը տարածաշրջանում կախված է իր քմահաճույքից, հետեւաբար նրա հետ պետք է հաշվի նստել Հարավկովկասյան զարգացումները գնահատելիս: Ահա մոտեցումների այս համակարգում է, որ Հայաստանը, հանձին պաշտպանության նախարարի, սկսում է փոփոխություն իրականացնել: Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում  

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am