Հանրությունը թեկուզ իներցիայով երևի թե չէր հավատում,որ...

Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի գործով հարցաքննությունից հետո մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրանք է ներկայացվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Միաժամանակ, ըստ պաշտոնական հաղորդագրության, դատարան է ներկայացվել նրա խափանման միջոցը կալանքն ընտրելու միջնորդություն: Ինչ կորոշի դատարանը, բավական բարդ է ասել, որովհետև պետք է խոստովանել, որ շատերի համար անսպասելի էր արդեն իսկ այն, որ առաջին իսկ հարցաքննությունից հետո Ռոբերտ Քոչարյանին ներկայացվել է մեղադրանք: Անսպասելի էր ոչ այն առումով, որ հանրությունը չէր տեսնում դրա հնարավոր, թեկուզ ենթադրական հիմքերը, որոնք առավել իրական են դարձել հարցաքննության արդյունքում: Խնդիրն այն է, որ հանրությունը թեկուզ իներցիայով երևի թե չէր հավատում, որ անգամ թավշյա հեղափոխությունից հետո հնարավոր էր նախկին նախագահի հանդեպ մեղադրանքի առաջադրում և կալանավորման միջնորդություն: Հանրությունը չուներ վստահություն այդ հարցում անգամ այն հայտարարություններից հետո, որ արել էր Նիկոլ Փաշինյանը՝ կապված այն հանգամանքի հետ, որ չկա և չի կարող լինել Մարտի 1-ի գործի օբյեկտիվ ու ամբողջական քննության որևէ քաղաքական արգելք: Իրավիճակն անսպասելի է եղել նաև Քոչարյանի համար, որը երեկ հարցազրույցում հայտարարել է, որ ինքը գալիս էր հարցաքննության, բայց քանի որ հենց սկզբից ներկայացրել են մեղադրանք, հրաժարվել է հարցաքննությունից: Ըստ էության, Քոչարյանն ակնարկում է, որ իրեն ներքաշել են ծուղակ: Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրված, ինչը հանրության համար հերթական ազդակն է, որ Հայաստանում իրապես իրավիճակ է փոխվել, և այդ մասին հայտարարությունները ամենևին էլ դեկլարատիվ բնույթի չեն, առնվազն առայժմ: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am