Բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան իրավական հարթության վրա. ՀՅԴ ԳՄ հայտարարությունը

Երկրում ընթացող վերջին իրադարձությունների կապակցությամբ հայտնում ենք, որ օրինականության հաստատման, օրենքի առջև բոլորի հավասարության, անպատժելիության մթնոլորտի վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը ողջունելի են։ Խիստ կարևոր է, որ բոլոր գործընթացները տեղի ունենան իրավական հարթության վրա՝ օրենքի տառին ու ոգուն համապատասխան և որևէ հիմք չտան տարատեսակ մեկնաբանությունների և քաղաքական շահարկումների համար։ Երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին բազմաթիվ մարտահրավերները արդյունավետ հաղթահարելու կարևորագույն գրավականն ամուր պետությունն է, ազգային միասնականությունը և ներհասարակական համերաշխությունը։ Արցախի և Հայաստանի շուրջ առկա ռազմաքաղաքական լարվածությունը թելադրում են պետական բոլոր հաստատությունների և, առաջին հերթին, Հայոց բանակի հանդեպ հավատը խաթարող որևէ դրսևորման բացառում։ Համոզված ենք, որ իշխանությունները պետք է իրականացնեն ժողովրդին համախմբողի գործառույթ, և որևէ հարցի հետապնդման ձև չպետք է վտանգի այդ համախմբվածությունը։ Այս համատեքստում ենք դիտարկում նաև 2008 թ. մարտի 1-ի և նորանկախ պետականության նախընթաց ժամանակահատվածի այլ ողբերգական իրադարձությունների առարկայական, անաչառ ու համակողմանի քննությունը։ Այս առումով մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և օրվա իշխանությունների այլ ներկայացուցիչների՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը խիստ մտահոգիչ է և կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հալածանք։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

27 Հուլիս, 2018 թ.

Երևան

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am