Պատին սեղմած Քոչարյանը չի լռի, բազմաթիվ անսպասելի բացահայտումներ են սպասում. փորձագետ

Կարծում եմ, գիշերվա ընթացքում հասցրել եք վերապրել Ռոբերտ Քոչարյանին քրեական մեղադրանք ներկայացնելու հետ կապված առաջին շոկը, եւ հիմա սկսում եք մտածել, թե ինչ է լինելու։ Ֆեյսբուքը հեղեղված է արձագանքներով, մեծ մասը, բնականաբար, ոգեւորված, սակայն այս ամենը շատ ավելի բարդ է։ Այս մասին Facebook-յան իր էջում գրում է ԱրԱր հիմնադրամի ղեկավար, փորձագետ Ավետիք Չալաբյանը: Նրա խոսքով, կասկած չկա, որ Մարտի 1-ի ուրվականը կախված է մեր երկրի վրա արդեն տաս տարի, եւ որքան շուտ կարողանանք այդ ուրվականից ազատվել, այնքան լավ։ «Երկրորդը, կասկած չկա, որ հենց Ռոբերտ Քոչարյանն է եղել Մարտի 1-ի հիմնական քաղաքական որոշումներ ընդունողը, եւ իր որոշումներն են հանգեցրել ցուցարարների եւ ուժային կառույցների միջեւ բախումներին, որոնք ավարտվել են արյունահեղությամբ եւ այսպիսի ծանր վերք են թողել բոլորիս կյանքում, եւ որ անձամբ Ռոբերտ Քոչարյանը պետք է պատասխանատվություն կրի իր գործողությունների համար, առավել եւս, որ դա իր պաշտոնավարման ընթացքում միակ արյունահեղությունը չէր» - վստահ է նա։ Բայց այստեղ, նշում է Չալաբյանը, անկասկած մասը ավարտվում է, եւ սկսում են շատ ավելի բարդ հարցերը։ «Նախ, Մարտի 1-ի իրադարձություններին տարբեր կողմերից ակտիվորեն ներգրավված են եղել երկրի բոլոր երեք նախկին նախագահները, երկու նախկին պաշտպանության նախարարները, այսօրվա գործող մի շարք պատգամավորներ եւ քաղաքական գործիչներ, ուժային կառույցների ղեկավարներ, եւ նաեւ այսօրվա գործող վարչապետը։ Եթե պետք է լինի Մարտի 1-ի գործի հետաքննություն, պետք է բոլորի գործողությունների իրավաչափությունը քննվի, եւ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանինը, եւ վերականգնվի իրադարձությունների ամբողջ պատկերը, եւ յուրաքանչյուրի մեղքի չափը։ Համոզված եմ, որ պատին սեղմած Քոչարյանը չի լռի, եւ մեզ բազմաթիվ անսպասելի բացահայտումներ են սպասում։ Երկրորդը, իր մասշտաբներով եւ բարդությամբ այս դատավարությունը կարգով կգերազանցի Սասնա Ծռերի դատավարությունը, քանի որ մարդկանց ներգրավվածությունը հսկայական էր, եւ այն գործողությունները, որոնց արդյունքում մարդիկ են զոհվել, եղել են հազարավոր մարդկանց ներկայությամբ եւ մասնակցությամբ։ Իհարկե, կարել է ասել, որ ամեն ինչում Քոչարյանն է մեղավոր, մնացածները պարզապես հրաման են կատարել, եւ անցնել առաջ, բայց իրականությունը այն է, որ Մարտի 1-ի բախումը դուրս եկավ վերահսկողության տակից եւ վերածվեց արյունալի խրախճանքի ոչ միայն Քոչարյանի որոշման պատճառով, այլեւ բազմաթիվ այլ գործող անձանց մոտիվացիայի՝ այն տանել արյան։ Այս կծիկը քանդելու համար հսկայական դատական պրոցես է պետք, եւ մինչեւ վերջ պարզ չի, թե մեր պայմաններում այն ինչպես է հնարավոր կազմակերպել, որ առաջին ատյանի դատավորը մարդկային եւ պրոֆեսիոնալ կարողություն ունի այդպիսի վիթխարի վարույթ իրականացնելու համար։ Տրամաբանորեն, այսպիսի իրավիճակի համար հատուկ դատարան է պետք ստեղծել, սակայն մեր Սահմանադրությունը դա արգելում է (գուցե հատուկ), եւ գուցե դրա համար նույնիսկ պետք է Սահմանադրություն հիմա փոփոխել։ Վերջապես, Մարտի 1-ը միակը չի։ Նրան նախորդել է 1996 թվականի կեղծված նախագահական ընտրությունները, որից սկսեց Հայաստանում քաղաքական բռնության շղթան, 1999 թ հոկտեմբերի 27-ը դիմահար գնդակահարությունը խորհրդարանում, եւ հաջորդել են բազմաթիվ այլ քաղաքական բռնության ակտեր, եւ դրանց տարբեր ձեւերով ներգրաված են եղել հսկայական քանակությամբ մարդիկ։ Արդյոք մենք կարողություն ունենք առկա քրեական օրենսգրքի եւ դատավարական պրակտիկայի պայմաններով այս ամբողջ կծիկը քանդել, արդյո՞ք դա կաթվածահար չի անի դատական համակարգը, եւ բերի այն լիակատար փակուղու։ Գուցե այս ամենի վերաբերյալ հատուկ օրենսդրություն է պետք ընդունել, որը թույլ կտա անցյալից մնացած քաղաքական բռնության դառը ժառանգությունը բացահայտել եւ հիմնական մեղավորներին պատժել՝ առանց կաթվածահար անելու պետությունը։ Դրա միջազգային պրակտիկան կա, եւ մեզ պետք է այն ուսումնասիրել եւ կիրառել, այլապես մենք կարող ենք այս ամենից ուղիղ հակառակ արդյունք ստանալ»,- ասված է փորձագետի գրառման մեջ։

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am