Նիկոլը փողոցները փակելով եկել է իշխանության ու հանձինս ինձ, վտանգ է տեսնում. Ռ. Քոչարյան

«Տեղեկություն չունեմ, որ բանակ է հանվել ժողովրդի դեմ: Բանակը դուրս է բերվել, այո, բայց բանակը չի հանվել ժողովրդի դեմ, չկա մի զինվոր, որը գոնե աննշան վնասվածք ստացած լինի, չկա գոնե մեկ այդպիսի զինվոր: Փորձագետները  գտնում են, որ ես ավելի շուտ պետք է արտակարգ դրություն մտցնեի: Ես օրենքով պետք է խորհրդակցեի խորհրդարանի նախագահի ու վարչապետի հետ, ամբողջ պրոցեսը պահպանված է, ես տեղյակ եմ պահել բոլոր երկրների դեսպաններին, խոսել եմ Օսկանյանի հետ, խորհրդարանն այդ որոշումը կարող էր բեկանել, բայց այդպես չի եղել: Բոլորին պարզ էր, որ ստեղծված իրավիճակն այլ կերպ հնարավոր չէր զսպել:

Առաջինը բանակն է անտեղի, անհիմն պախարակվում այս ամենի մեջ, լուրջ ճանապարհ անցած զինվորականները մեղադրվում են չգիտեմ ինչում: Սա լուրջ հարց է, սա Մանվել Գրիգորյանի սգուշյոնկա-տուշոնկա հարցը չի:
Այս իշխանությունը ճանապարհներ փակելով եկել է իշխանության ու ծայրահեղ որոշումներ է կայացնում: Միայն ՀՔԾ ղեկավարի փոխվելուց հետո այսպիսի որոշումներ առաջ եկան: Մինչ այս ամենը, նախ պետք է բացահայտած լինեին, որ այդտեղ խախտումներ են եղել ընտրություններին, եւ այլն, ԿԸՀ կազմը պետք է պատասխանատվության ենթարկվեր, չի եղել նման բան: Ես գնացել եմ այսօր փաստաբաններ  հետ, ենթադրելով, որ կարող է այսպիսի սցենար առաջ գալ: ես մտածում եմ, Նիկոլը մտածում է առաջիկա ընտրություններին իմ հնարավոր մասնակցության մասին ու ուզում է կանխել, սա այն դեպքն է, որ երբ դու քաղաքականությամբ չես զբաղվում, քաղաքականությունն է սկսում քեզանով զբաղվել: Ուզում են չեզոքացնել իմ մասնակցությունը հետագա գործընթացներին: Ով գալիս է իշխանության, հանձինս ինձ վտանգ է տեսնում, ինձ մինչեւ հիմա կապում են Սերժ Սարգսյանի հետ, մենք լուրջ ճանապարհ ենք անցել, այո, բայց վերջին տարիներին այդ կապը խզվել է: Մենք իրար տեսել ենք վերջին տարիներին 2 անգամ: Ես ապշել եմ իմ մեղադրանքի բովանդակությունից՝ 0-ական մակարդակի մեղադրանք, 37 թիվն է դառնում: Աբսալյուտնո շինծու մեղադրանք, դուք էլ եք զարմացել, բոլորն են զարմացած, չգիտեմ, կարող է վաղը ես հայտնվեմ բանտում, կմտածեն՝ փախնելու եմ, բայց չէ, կգնամ, կնստեմ, բայց կպայքարեմ մինչեւ վերջ»,«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում   հարցազրույցոմ ՝ խոսելով այսօրվա զարգացումների մասին,ասել է Ռոբերտ Քոչարյանը:

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am