ՊԵԿ-ը մոտենում է Գագիկ Խաչատրյանին. ենթադրվում է ազատազրկում 5-8 տարի ժամկետով

«Հրապարակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ը կամաց մոտենում է Գագիկ Խաչատրյանին Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կառուցած շքեղ ուսումնական կենտրոնը, որն ընդամենը 4 լսարան ուներ եւ անհամար լողավազաններ, թենիսի կորտեր, սպորտհրապարակներ, բար-ռեստորաններ՝ մաքսավորների եւ հարկայինի աշխատողների օրերն անմոռանալի դարձնելու համար, օրերս հայտնվել է դատախազության ուշադրության կենտրոնում։ Այստեղ ուսումնասիրություն է կատարել ՊԵԿ-ը եւ պաշտոնեական դիրքն անձնական շահերին ծառայեցնելու դեպքեր, այլ չարաշահումներ է բացահայտել։ Հարուցվել է քրեական գործ պաշտոնեական դիրքը չարաշահելու (Քրօր․ 308-րդ հ․, 1-ին մ․), պաշտոնեական կեղծիքի (314-րդ հ․, 1-ին մ․) եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերի յուրացման (179-րդ հ․, 2-րդ մ․ 1-ին եւ 3-րդ կ․) հատկանիշներով։ Առաջին երկու հոդվածներով ընդամենը տուգանքներ են սահմանված, իսկ երրորդը, որը թերեւս, ավելի լուրջ է, ենթադրում է ազատազրկում 5-8 տարի ժամկետով։ Սուպերնախարարի սուպերդղյակի շինարարությունը սկսվել էր 2011 թվականին և ավարտվել 2016-ին։ Պետական միջոցներից մոտ 33 մլրդ դրամ է այն տարել։ 33 տոկոս աղքատություն ունեցող մեր երկրում այս հրաշք համալիրը միշտ էլ աչք է ծակել։ Նախկինում էլ են բազմաթիվ ստուգումներ եղել այստեղ։ Բայց անգամ 2016 թվականին, երբ Գագիկ Խաչատրյանն ազատվեց ֆինանսների նախարարի պաշտոնից՝ Հովիկ Աբրահամյանի կառավարության հրաժարականով պայմանավորված, և մեծ էր սուպերնախարարին «փուռը տալու» ցանկությունը, նրա կառուցած փոքր «Վերսալում» մի քանի անգամ ստուգումներ կատարվեցին, բայց խախտումներ չհայտնաբերվեցին։ Այս անգամ ՊԵԿ հետաքննչական վարչությունը կենտրոնացել է ոչ թե ծախսերի ստուգումների, այլ շինարարական աշխատանքների ժամանակացույցի վրա։ Պաշտոնապես տարածած տեղեկատվությունից հետեւում է, որ «Սահակյանշինն» աշխատանքներն ավարտել է երկու տարում՝ 2013-2015 թթ․, բայց փաստաթղթերը ձեւակերպվել են խախտումներով, հետին թվով կամ զուտ ձեւական բնույթի են եղել։ Դրանցում, մեր տեղեկություններով, նշվել են աշխատանքային ահռելի ծավալներ, որոնք իրականացվել են անհավանական կարճ ժամկետում՝ օրինակ, 5 օրով։ «Ընկերության հետ կնքել են վերակառուցման աշխատանքները մաս-մաս կատարելու վերաբերյալ գնման 6 պայմանագիր՝ ընդհանուր 2 միլիարդ 356 միլիոն 455 հազար ՀՀ դրամ արժողությամբ, որից ընդամենը օրեր անց կազմվել են շինարարական աշխատանքների կատարման փաստը հավաստող հանձնման-ընդունման արձանագրություններ եւ կատարողական ակտեր, այն պայմաններում, երբ գործնականում անհնար է մեկ կամ մի քանի օրվա ընթացքում սկսել եւ ավարտին հասցնել նման տեսակի եւ ծավալների շինարարական աշխատանքների կատարումը»,- նշված է ՊԵԿ հաղորդագրության մեջ։ Այսպիսով, ՊԵԿ-ը ծանր մեղքեր է վերագրում ուսումնական կենտրոն կառուցող «Սահակյանշին» ՓԲԸ-ին, խախտում է վերջինիս անմեղության կանխավարկածը՝ վնասելով ընկերության գործարար համբավը։ «Ֆինանսների նախարարության եւ ՊԵԿ պաշտոնատար անձինք, առանց գնման համար օրենքով սահմանված գործընթաց իրականացնելու՝ պայմանագիր կնքելու, նախահաշվային գին սահմանելու, ծավալաթերթ-նախահաշիվ կազմելու և հիմնավորումներ ներկայացնելու, շինարարական գործունեությամբ զբաղվող «Սահակյանշին» ՓԲԸ-ի միջոցով, առանց փաստաթղթային ձեւակերպման, կազմակերպել և իրականացրել են Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքները, ինչի նկատմամբ փաստացի չի իրականացվել ո՛չ հեղինակային եւ ո՛չ էլ որակի տեխնիկական հսկողություն»,- հաղորդում է ՊԵԿ-ը։ ՊԵԿ-ի այս աշխատաոճը տնտեսվարողների դժգոհությունն է առաջացնում։ Թեեւ նրանցից շատերը հրաժարվում են իրենց դժգոհությունները բարձրաձայնել՝ անիմաստ համարելով հարցազրույց տալը, բայց միմյանց հետ քննարկում են այս հարցերը։ Հավանաբար, գործարարները զգուշանում են հարկային գերատեսչության հետ հարաբերություններում ավելորդ լարում ստեղծելուց։ Մենք զրուցեցինք շինարարական աշխատանքներից հասկացող անձի հետ, մեզ բացատրեցին, որ ՊԵԿ-ը պետք է ստուգեր, թե արդյոք կա՞ն 20 ջակուզիները, 40 շարժասանդուղքները, լողավազանները, արդյոք դրանք բարեխղճորե՞ն են կառուցվել կամ տեղադրվել, արդյոք ունե՞ն թղթերում նշված որակական հատկությունները, թե՞ ոչ, ոչ թե որոշեին, թե ինչը քանի օրում է կառուցվել։ Առաջադրված մեղադրանքների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք բոլորը՝ պաշտոնեական կեղծիք, պաշտոնեական դիրքը չարաշահելը, յուրացում, վերաբերում են պետական մարմնին, պայմանագիրը կնքողին, այսինքն՝ ֆինանսների նախարարությանը։ Այլ կերպ ասած, պետական մարմնի գործունեության հետ կապված մեղադրանքներ են առաջադրված, սակայն անվանական նշվում է միայն մասնավոր ձեռնարկությունը։ Այս գործելաոճը տնտեսվարողներին մեծ վնաս է հասցնում, գցում է գործընկերների աչքից, դժվարացնում է վարկեր ստանալու գործընթացը տարբեր, այդ թվում՝ նաեւ միջազգային կազմակերպություններից, խանգարում է նոր մրցույթների մասնակցել։ Եթե ՊԵԿ-ն այս տեմպերով շարունակի վնասել մասնավոր ընկերություններին, ապա շատ շուտով այլեւս հետաքննելու օբյեկտներ չի ունենա։ Դրանք բոլորը կփակվեն»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am