Նիկոլ Փաշինյանի աննախադեպ հայտարարությունը՝ Սանկտ Պետերբուրգում

«ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպելով Ռուսաս­տանի հյուսիսային այդ շրջաններում գործունեու­թյուն ծավալող հայ բիզնես­մենների հետ և նրանց հրավիրելով Հայաստան ներդ­րումների՝ նրանց հետ հանդիպմանն արել է կարևորագույն քաղաքական հայտա­րարություններ: Խոսքը կոռուպցիայի դեմ պայքարի, դրա գործնական և անա­ռարկելի ընթացքի մասին չէ, ինչն արդեն հնչում է մի քանի անգամ, և ինչը գործնակա­նում տեղի է ունենում Հայաս­տանում: Նիկոլ Փաշինյանը խոսել է հայ-ռուսական հարաբերու­թյան, դրանում Հայաստանի շահերի ոտնահարում թույլ չտալու մասին՝ միաժամանակ արձանագրելով էներգետիկայի ոլորտում մի շարք իրողություն­ներ, որտեղ Հայաստանի շահը ակնհայտորեն ոտնահարված է: Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը թույլ չի տա իր շահի հաշվին որևէ մեկի հարս­տացում, և այն դեպքերում, երբ կա Հայաստանի շահերի ակնհայտ ոտնահարում, պայ­մանագրային գործընթացներն ակնհայտորեն կկասեցվեն: Նիկոլ Փաշինյանի այդ հայ­տարարությունները չափա­զանց կոշտ են ու աննախա­դեպ, ըստ էության՝ անսովոր են հայ-ռուսական հարաբերու­թյան մասին լսող և լսած ականջների համար, հատկա­պես այն ականջների, որոնք նաև հայ-ռուսական հարաբե­րությունների վատթարացման և վտանգների մասին խոսակ­ցությունների և քարոզչության հետևից են երևում Հայաստա­նում թավշյա հեղափոխությու­նից ի վեր՝ փորձելով առաջաց­նել Ռուսաստանի իշխանու­թյան, իսկ ավելի կոնկրետ՝ Պուտինի հակազդեցությունը այդ հեղափոխության ու դրա ար­դյունքում իշխանության եկած Փաշինյանի հանդեպ: Սրանով հանդերձ, սակայն, հետաքրքիր է նաև, որ Սանկտ Պետերբուրգում այդ աննախա­դեպ կոշտ հայտարարություն­ները Նիկոլ Փաշինյանն անում է մինչ այնտեղ մեկնելը «էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցից հետո, որտեղ նա խոսել էր Պուտինի հետ իր շփումների մասին: Փա­շինյանը հայտարարել էր, որ Պուտինի հետ շփվելը եղել է իր պատկերացրածից ավելի դյու­րին, քանի որ ՌԴ նախագահը բաց և անկեղծ խոսող մարդ է: Նիկոլ Փաշինյանը հայտարա­րել էր, որ հենց բաց և անկեղծ բնույթն է, որ պետք է լինի հայ- ռուսական բարեկամական հարաբերության հիմքում, որը չպետք է ունենա որևէ մութ կողմ: Ըստ էության, Փաշինյանն ակնարկում է, որ մինչ այժմ այդ հարաբերությունն ունեցել է շատ մութ կողմեր, որոնք մութ են եղել ոչ միայն Հայաստանի հասարակության, այլ նաև հենց ՌԴ նախագահ Պուտինի համար»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am