Վարչության պետերն անմիջական պատասխանատվություն են կրում

Վարչության պետերն անմիջականպատասխանատվություն են կրումնախաքննության կազմակերպմանարդյունավետության համար. ՔԿնախագահն աշխատանքայինայցով մեկնել է Արմավիրի մարզ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հուլիսի 26-ին աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ՝ ծանոթանալու աշխատանքային պայմաններին և խնդիրներին։ ՀՀ քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների աշխատանքների ուսումնասիրության համաձայն՝ մարզային ստորաբաժանումներից ամենամեծ ծանրաբեռնվածությունն ունի Արմավիրի մարզային քննչական վարչությունը. քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 31 քրեական գործ։ Հուլիսի 26-ի դրությամբ վարչության վարույթում գտնվում է 323 քրեական գործ, որից 117-ը քննվում է Արմավիրի մարզային քննչական վարչության, իսկ 206-ը՝ Վաղարշապատի քննչական բաժնի վարույթում։ ՀՀ ՔԿ նախագահը տեղում ուսումնասիրել է պատճառները և տվել կոնկրետ հանձնարարականներ՝ աշխատանքի կազմակերպման և քննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։ «Այսօրվա ստեղծված իրավիճակում նկատվում է քրեական գործերի, հետևապես նաև՝ քննիչների ծանրաբեռնվածության աննախադեպ աճ։ Նման պայմաններում ստորաբաժանումների ղեկավարները տեղերում պետք է վերանայեն աշխատանքի կազմակերպման ընդունված, ստանդարտ մեթոդները»,- ասել է ՔԿ նախագահը՝ հանձնարարելով, որ վարչությունների, բաժնի պետերը, տեղակալները ևս քրեական գործեր վարույթ ընդունեն և անձամբ քննություն իրականացնեն։ «Վարչության պետերն անմիջական պատասխանատվություն են կրում նախաքննության կազմակերպման արդյունավետության համար։ Անընդունելի է, երբ վարչության քննիչի վարույթում քննվում է 11, իսկ նույն վարչության այլ բաժնի քննիչի վարույթում՝ 33 քրեական գործ։ Դա չի կարող անհետևանք մնալ։ Պետը միայն մակագրություններ կատարելու համար չէ։ Վերլուծությունները պետք է պարբերաբար արվեն և դրան համարժեք քայլեր ձեռնարկվեն, օգնեն գերծանրաբեռնված քննիչներին, օրինակ՝ անձամբ վարույթ ընդունեն քրեական գործեր և քննություն իրականացնեն, կազմակերպեն քննիչների ժամանակավոր գործուղումներ՝ առավել ծանրաբեռնված ստորաբաժանումներ։ Դիտորդի դերն ուղղակի անընդունելի է»,- ընդգծել է ՔԿ նախագահը։ Վերջինս կարևորել է անձնակազմի կառավարման 3 կարևոր սկզբունք՝ անձնական օրինակ, հոգատարություն, խիստ և արդարացի պատիժ։ «Քննիչները երիտասարդներ են, որոնց մեծ մասը քննչական աշխատանքի մեծ փորձ չունի, և նրանց համար պետք է օրինակ ծառայեն հենց պետերը, քննիչը պետք է զգա ղեկավարի հոգատարությունը, բայց նաև գիտակցի, որ խախտումների, թերացումների դեպքում պատիժն անխուսափելի կլինի։ Միայն այս դեպքում կկարողանանք խոսել առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի մասին, ինչը աշխատանքի արդյունավետության կարևոր նախապայմաններից է»,- ասել է Հ.Գրիգորյանը։ ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ Արմավիրի մարզային քննչական վարչության երկու քննիչ գործուղվել է Վաղարշապատի քննչական բաժին՝ քրեական գործեր վարույթ ընդունելու և քննություն իրականացնելու համար։ Բացի այդ, կքննարկվի որոշ առանձնապես ծանր հանցագործությունների, ինչպես նաև՝ քննության տեսանկյունից առավել բարդ մի քանի քրեական գործերի վարույթն այլ ստորաբաժանում փոխանցելու հարցը։ ՀՀ քննչական կոմիտե

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am