Մի փոքրիկ դրվագ Մարտի 1-ից

Փաստաբան Նորայր Նորիկյանը Facebook-ի իր էջում գրել է. «Մի փոքրիկ դրվագ Մարտի 1-ից. 2008թ. մարտի 1-ի երեկոյան, ժամը 22:00-ի սահմաններում ուժեղ գլխացավ ունեի, Մյասնիկյանի արձանից մոտ 150 մետր հեռավորության վրա ծառի տակ կիսապառկած վիճակում խոսում էի ԵԿՄ քարոզչության պատասխանատու, լուսահոգի պարոն Հակոբի հետ, երբ Նիկոլը խոսափողով բարձրաձայն գոռաց, թե՝ «Նորա՛յր Նորիկյա՛ն, մոտեցիր խոսափողին»: Վեր կացա ու մոտեցա, որտեղ այդ պահին գտնվում էին Նիկոլը, Շանթը, Արամ Սարգսյանը և բազմաթիվ այլ հայտնի մարդիկ: Նիկոլն ինձ կանչեց փոքր ինչ առանձին, և ասեց, որ անհրաժեշտ է ելույթ ունենալ, որ ժողովրդի մոտ հանկարծ խուճապ չառաջանա, քանի որ արդեն կրակոցների ձայներ էին լսվում: Ես ասեցի, որ խնդիր չկա, և պատրաստվեցի ելույթ ունենալու: Այդ պահին խոսափողին մոտեցավ Շանթը և սկսեց ելույթ ունենալ: Շանթի ելույթի պահին ինձ մոտեցավ եղբորս աներորդին, ով ականջիս վախվորած ու սարսափած հայտնեց, որ մարդիկ խոսում են, թե սպանված քաղաքացիներ կան: Անմիջապես Նիկոլին կանչեցի առանձին և հայտնեցի, որ այսպիսի տեղեկություն են ինձ հաղորդում: Նիկոլը չհավատաց, անգամ մի պահ մտածեցինք, որ պրովոկացիա է ու սադրանք, քանի որ իսկապես մեր մտքով, անգամ ամենամղձավանջային երազում չէինք կարող պատկերացնել, որ կարող են կրակել ժողովրդի վրա ու սպանել: ...Անցավ որոշ ժամանակ, և երբ արդեն որոշում էր կայացվել գնալ տուն, Մյասնիկյանի արձանի վրա ամենավերջում մնացինք մի քանի հոգի՝ Նիկոլը, Մանուկ Սուքիասյանը, Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր որդի Տիգրան Տեր-Պետրոսյանը, ՛՛Այլընտրանք՛՛ ՀՔՆ անդամ Արթուր Մինասյանը և ևս երկու հոգի, որոնց այս պահին չեմ հիշում: Այդ պահին մի քանի ալկոհոլ օգտագործած քաղաքացիներ, ենթադրում եմ, որ սադրիչներ էին, հարձակվեցին մեր վրա, թե ինչո՞ւ է որոշում կայացվել, որ ժողովուրդը գնա տուն: Մի կերպ հանդարտեցնելով այդ մարդկանց՝ նրանց ևս ճանապարհեցինք: Երբ արդեն վերը նշված մարդկանցով մնացել էինք մենակ Մյասնիկյանի արձանի վրա կանգնած, գրկախառնվեցինք ու բարի գիշեր մեկս մյուսի մաղթեցինք: ...Նիկոլը, Տիգրանի հետ շարժվեց ֆրանսիայի դեսպանատան հետևով, ես ու Մանուկը իջանք Արշակունյացով՝ այդ պահին չպատկերացնելով, որ ապրում ենք մեր կյանքի ամենաանջնջելի օրը, որ փոխեց մեր կյանքն ու կենսագրությունը»:

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am