Փաշինյան-Սարգսյան առճակատումն անխուսափելի է. «Ուրբաթը շաբաթից գուցեև շուտ գա»

«Իրատես» թերթը գրում է. «Հնարավոր չէ, որ ինչ-որ պահի հակասություններ չառաջանան նախագահի և վարչապետի միջև, ու դա ամենևին պայմանավորված չէ սուպերվարչապետության գործոնով, նրանք աշխարհայացքի մեծ տարբերություն ունեն»,- մեզ հետ զրույցում ասաց նախագահականի մեր աղբյուրը, հիշեցնելով, որ փոքր լիազորությունների մասին լավ իմանալով է Արմեն Սարգսյանը ստանձնել այդ պաշտոնը: Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում բավականին կտրուկ խոսեց լիազորությունները «կիսելու» մասին, նախ ասաց, թե դրա համար ժամանակ է պետք, հետո էլ. «Ո՞վ է ասել, որ բալանսավորում պետք է լինի նախագահի ու վարչապետի միջև: Եթե որևէ մեկը մտածում է, որ պետությունը կարող է ունենալ երկու ղեկավար, դա պետության վերջն է»: Փաշինյանն արդեն զգում է, թե որտեղից կարող է նրան իրական վտանգ սպառնալ. Արմեն Սարգսյանի գործոնը բավականին ծանրակշիռ է դառնում և կարող է խառնել նրա ծրագրերը: Նույն աղբյուրի պնդմամբ, այսօր դեռ լուրջ հակասություններ չկան նրանց միջև, քանի որ գլոբալ հարցեր չեն դրված սեղանին, սակայն ակնհայտ է, որ հատկապես դրսում Արմեն Սարգսյանի շուրջ ստեղծվում է համապատասխան մթնոլորտ, և Հայաստանում հենց նա է դիտարկվում որպես փաստացի իշխանություն: Բնականաբար, այս իրողությանը հանգիստ չի կարող վերաբերվել Փաշինյանն իր թիմով, թեև, ըստ մեր աղբյուրի, մինչ խորհրդարանական ընտրություններ պատրաստ են հանդուրժելու Արմեն Սարգսյանի դիրքերի ամրապնդումը, իսկ հետո էլ ուրբաթը շաբաթից գուցեև շուտ գա»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am