Ոչ պատահական ջերմագին ժեստեր Բաքվից ու Անկարայից

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջարկել են Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանին և Էլմար Մամեդյարովին ևս մեկ հանդիպում անցկացնել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում երեկ ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Արտաքին գործերի նախարարների ևս մեկ հանդիպում անցկացնելու վերաբերյալ առաջարկ ներկայացվել է համանախագահների կողմից: Հանդիպման վայրի և ժամկետների շուրջ վերջնական համաձայնեցումից հետո դրա մասին կտեղեկացնենք մեր հասարակությանը»,- ասել է Բալայանը։ Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը հուլիսի 24-ին հայտարարել էր, որ սեպտեմբերին Նյու Յորքում ծրագրվում է հանդիպում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ: Նրա խոսքով՝ հանդիպումը հնարավոր է տեղի ունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Մնացականյան-Մամեդյարով առաջին հանդիպումը, հիշեցնենք, տեղի է ունեցել հուլիսի 11-ին՝ Բրյուսելում: Մինչ միջնորդները փորձում են Մնացականյան-Մամեդյարով երկրորդ պաշտոնական հանդիպումը կազմակերպել՝ ուշագրավ հայտարարություններ են հնչում Բաքվից ու Անկարայից՝ Զոհրաբ Մնացականյանի վերաբերյալ: Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ավելի պրոֆեսիոնալ դիվանագետ է, քան Էդվարդ Նալբանդյանը, նման կարծիք է հայտնել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Մամեդյարովը նշել է, որ վերջերս ինքը հանդիպում է ունեցել Մնացականյանի հետ, որի ընթացքում իրենք ծանոթացել են միմյանց հետ: Հարցին, թե որն է Նալբանդյանի և Մնացականյանի տարբերությունը՝ Մամեդյարովը պատասխանել է, որ նորանշանակ նախարարն ավելի պրոֆեսիոնալ է: Բացի այդ մեկ այլ ուշագրավ գնահատական է հնչել պաշտոնական Անկարայից: Օրերս պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն Բաքվում ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ադրբեջանցի լրագրողների հարցին ի պատասխան պարզաբանել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Բրյուսելում ունեցած կարճ զրույցի դրվագը: «Ես ՀՀ ԱԳ այժմյան նախարար Զոհրաբ Մնացականյանին ճանաչում եմ ԵԽԽՎ-ում աշխատանքի ժամանակներից, երբ նա գլխավորում էր հայկական պատվիրակությունը, իսկ ես՝ թուրքական: Մենք հանդիպեցինք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, նա բարևեց, ես էլ շնորհավորեցի նրան՝ ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ»,-ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը: Չավուշօղլուն հավելել է, որ իր ողջույնն ու շնորհավորանքը չի նշանակում որևէ հարցում փոփոխություն ղարաբաղյան խնդրում Թուրքիայի ունեցած դիրքորոշման մեջ: Այդ հարցում Թուրքիան, ըստ ԱԳ նախարարի, շարունակում է անվերապահորեն աջակցել Ադրբեջանին: Իհարկե, ողջույնները ամենևին էլ չեն նշանակում դիրքորոշման փոփոխություն, այն էլ Անկարայի դեպքում: Բոլորովին վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին վստահեցրեց, որ իրենք մնում են նույն դիրքորոշմանը, այն է՝ ղարաբաղյան խնդրում աջակցել ադրբեջանական կողմին: Բայց հետաքրքրական է, որ Հայաստանի և Թուրքիայի Արտաքին գործերի նախարարները, երբ հանդիպել են Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, որտեղ Մեվլութ Չավուշօղլուն շնորհավորել է Զոհրաբ Մնացականյանին, վերջինս էլ նրան ծանոթացրել է Նիկոլ Փաշինյանի հետ: Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից, կարելի է ասել, «ստուգողական», բայց «սիմվոլիկ» ժեստերի ականատես ենք: Դրանք վստահաբար պատահական ժեստեր չեն: Բաքուն ու Անկարան Հայաստանի իշխանություններին հասկացնում են, թե պատրաստ են նրանց հետ «կառուցողական» աշխատանքի: Միայն թե Բաքվի ու Անկարայի ակնկալիքները գին էլ ունեն: Ու բոլորի համար պարզ է, որ Բաքվի ու Անկարայի ժպիտների ու ողջույնների տակ ինչ է թաքնված՝ դա ԼՂ խնդրի կարգավորման հարցում ադրբեջանանպաստ լուծման ակնկալիքն է: Մետաքսյա Շալունց

դիտվել է 144 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am