Ինչպես է Մանվել Գրիգորյանն արձագանքել իրեն շնորհազրկելու փաստին

ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն այլևս Էջմիածնի պատվավոր քաղաքացի չէ։ Նրան Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու որոշումը կայացվել է երեկ` հուլիսի 24-ին, Էջմիածնի ավագանու նիստում: Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանի պարզաբանմամբ՝ փորձել են ֆեյսբուքով հարցում անցկացնել այս հարցի վերաբերյալ և պարզել էջմիածնեցիների կարծիքը, սակայն դժվար է եղել հասկանալ՝ հարցման մասնակիցների որ մասն է էջմիածնեցի: «Շրջանառվում էր, որ այս նախագծով խախտվում է անձի անմեղության կանխավարկածը, ես որպես իրավաբան դրա հետ համաձայն չեմ, որովհետև թե՛ պատվավոր քաղաքացու կոչում շնորհելը, թե՛ դրանից զրկելը իրավական հետևանքներ չի ենթադրում ու չի առաջացնում։ Հարցը, կարծում եմ, բացառապես բարոյական հարթության մեջ է և այդպես էլ դիտարկում է հանրությունը: Քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելը խիստ քաղաքային հարց է, որը քաղաքում առկա տրամադրությունները հաշվի առնելով, պետք է լուծել»,-ասաց Գասպարյանը: Նա նշեց, որ եթե Արցախի հերոսի կոչումից զրկելու հետ կապված հանրությունը ուներ խնդիր, որովհետև դա պատերազմական գործողությունների ժամանակ Մանվել Գրիգորյանի ցուցաբերած սխրանքներին էր վերաբերում և թերեւս ճիշտ կլինի դատաքննությունից հետո որոշում կայացնել, ապա այս պարագայում նույնը չէ: Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը մեզ հետ զրույցում զարմանք հայտնեց․«Եթե կոչումից զրկելու համար հիմք է հանդիսացել քրեական գործը, ապա չէ՞ որ դեռեւս դատարանի որոշում չկա, իսկ եթե այլ փաստ է հիմք ծառայել, որեւէ բան ասել չեմ կարող, իրենք պետք է պարզաբանեն»,-ասաց Բաղդասարյանը։ Մեր հարցին՝ ինչպես է Գրիգորյանը արձագանքել իրեն շնորհազրկելու իրողությանը, նա ասաց, որ Մանվել Գրիգորյանի հետ չի հանդիպել, որպեսզի տեղեկացնի այս փաստի մասին․«Եթե իրեն հայտնի է մամուլից, ես դա չեմ կարող պնդել»։ Փաստաբանը նշեց, որ օբյեկտիվ քննություն է ընթանում, Մանվել Գրիգորյանն էլ իր բուժումն է ստանում, միակ խնդիրն այն է, որ իր պաշտպանյալի առողջական խնդիրը անհամատեղելի է խցային պայմաններին եւ դրա մասին համապատասխան բժշկական փաստաթղում կատավրած հետազոտություններից հետո փաստել են բժիշկները՝ ինչպես տեղի, այնպես էլ Ֆրանսիայից ժամանած։ Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները: Տեսանյութում երևում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր… Գրիգորյանն այս պահին կալանավորված է։ Նրա որդին` Կարեն Գրիգորյանը, հրաժարվել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից։ Հիշեցնենք նաև, որ հունիսի 22–ին Արթիկի ավագանին էլ է Մանվել Գրիգորյանին զրկել Արթիկի պատվավոր քաղաքացի կոչումից։ Անի Սահակյան

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am