Քայլ արա, հաղթիր պոպուլիստական մրցարշավում

Նիկոլ Փաշինյանի իշխանությունում պոպուլիզմի մրցույթ է ասես հայտարարված: Իշխանության տարբեր կալիբրի չինովնիկները մրցապայքարի մեջ են՝ ով ամենահնչեղ ու աղմկոտ պոպուլիստական քայլ մը կանի: Եւ, հավանաբար, խրախուսական պարգեւի չափն այնքան մեծ է, որ դրան արժանանալուց իրենց չեն զրկում նույնիսկ այն պաշտոնյաները, որոնք չգիտես որտեղից պեղվել ու կարգվել են իրենց պաշտոններում: Ահավասիկ Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը: Անհայտ ծագման այս աղջիկը, որը նեղ շրջանակներին հայտնի է միայն այն առաքելությամբ, որ Փաշինյանի եղբորորդու ընկերուհին է եղել, որոշում ընդունեց ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին զրկել Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից։ Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու որոշումը կայացվել է երեկ` հուլիսի 24-ին, Էջմիածնի ավագանու նիստում: Դիանա Գասպարյանի պարզաբանմամբ՝ փորձել են ֆեյսբուքով հարցում անցկացնել այս հարցի վերաբերյալ և պարզել էջմիածնեցիների կարծիքը, սակայն քաղաքապետուհին այնքան մակերեսային է, որ խոստովանում է՝ դժվար է եղել հասկանալ՝ հարցման մասնակիցների որ մասն է էջմիածնեցի:

«Շրջանառվում էր, որ այս նախագծով խախտվում է անձի անմեղության կանխավարկածը, ես որպես իրավաբան դրա հետ համաձայն չեմ, որովհետև թե՛ պատվավոր քաղաքացու կոչում շնորհելը, թե՛ դրանից զրկելը իրավական հետևանքներ չի ենթադրում ու չի առաջացնում։ Հարցը, կարծում եմ, բացառապես բարոյական հարթության մեջ է և այդպես էլ դիտարկում է հանրությունը: Քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելը խիստ քաղաքային հարց է, որը քաղաքում առկա տրամադրությունները հաշվի առնելով, պետք է լուծել»,- լուրջ-լուրջ հայտարարել է Գասպարյանը շարունակելով, թե փոխարենը Արցախի հերոսի կոչումից զրկելու հետ կապված հանրությունը ուներ խնդիր, որովհետև դա պատերազմական գործողությունների ժամանակ Մանվել Գրիգորյանի ցուցաբերած սխրանքներին էր վերաբերում և թերեւս ճիշտ կլինի դատաքննությունից հետո որոշում կայացնել, ապա այս պարագայում նույնը չէ:

Իհարկե, դժվար է ասել, թե այս պարագայում ինչն է հանդիսացել շնորհազրկման հիմք, եթե գեներալ Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործը, ապա հայտնի փաստ է, որ այդ գործով դեռեւս չի կայացվել դատարանի վճիռը ու ապացուցված չէ Մանվել Գրիգորյանի մեղսակցության չափը: Եթե Մանվել Գրիգորյանը Էջմիածնում ոչ թե դրական, այլ հակառակ ազդեցությունն է ունեցել, ապա դա էլ ապացուցման կարիք ունի, եւ այն էլ գործով, ոչ թե զուտ պոպուլիստական որոշումներով, որը կայացվել է ժամանակավոր պաշտոնակատարի ու տեղի այլեւս հեղափոխական ավագանու կողմից: Դիանա Գրիգորյանը առնվազն կարող էր փաստերով ցույց տալ բոլոր այն վնասները, որոնք քաղաքը կրել է պատվավոր քաղաքացու կողմից: Բայց դրա փոխարեն ավելի ամբոխահաճո որոշում է կայացվել՝ շնորհազրկել վարկաբեկված գեներալին: Հետաքրքիր է՝ եթե վաղը դատարանը չապացուցի Մանվել Գրիգորյանի մեղքը, ինչ է լինելու դրանից հետո՝ նրան կրկին վերադարձնելու են պատվավոր քաղաքացու կոչումը: Բայց նորօրյա իշխանությունների զավեշտալի մտածողությունում այդ հարցերի մասին միլիմետր անգամ տեղ չկա: Նույն հարթությունում են Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի գործողությունները, նա այլեւս բացահայտ իրավապահ մարմիններին գործ է տալիս համայնքապետերի դեմ: Հայաստանի տասնյակ համայնքներում հազարավոր խնդիրներ կան, որոնց մեծ մասը հրատապ լուծումներ են պահանջում, այնինչ նոր իշխանությունը գործ անելու փոխարեն, զբաղված է մարդկանց բռնելով, ճնշելով, փակելով, վերացնելով եւ առհասարակ ամեն բան ոչնչացնելու գործով: Իսկ ո՞վ պետք է կառուցի երկիրը, միթե իշխանության միակ առաքելությունը ամեն ինչ ջարդուփշուր անելն է, ոչինչ ստեղծելու դիմաց: Ինչպես ասում են՝ հեշտ է դիմացինին սեւացնելը, սակայն նախորդների ամենամեծ սխալը քաղաքացու խնդիրներին անհաղորդ մնալն էր: Որեւէ հեռավոր գյուղի այգեգործի համար իր համայնքապետին պատժելուց, պաշտոնանկ անելու առավել հուզում է իր հոգսերին, դարդ ու ցավին դարման անելը, բայց իշխանությունը դրա զահլան չունի, ավելի պոպուլիստական ու հնչեղ գործ կա:

Անի Սահակյան

դիտվել է 1251 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am