Զոհերի հարազատները կստանան 1-ական մլն ռուբլի
Դոնի Ռոստովում Boeing 737-800-ի վթարից զոհվածների հարազատները կստանան 1-ական մլն ռուբլի: vesti.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևը: Բացի դրանից՝ զոհերի հարազատների համար համարներ են պատվիրվել Դոնի Ռոստովի հյուրանոցներում, տրամադրվել է տրանսպորտ, այդ թվում՝ Կրասնոդարից տեղափոխման համար: Fly Dubai ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որը չվերթ էր իրականացնում Դուբայից, վատ տեսանելիության պայմաններում վայրէջքի ժամանակ ընկել է Դոնի Ռոստովի օդանավակայանի թռիչքուղուց ձախ գտնվող հատվածում։ Նշվում է, որ գետնին դիպչելով՝ ինքնաթիռը պայթել է։ Ինքնաթիռւմ եղել է 61 մարդ, որից 55-ը՝ ուղևոր։ Նրանք բոլորը զոհվել են:
